• Latest news

Արծաթ պարունակող գուլպաները կօգնեն վերացնել ոտքերի հոտը

24 նոյեմբերի, 2015  18:30

Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքը ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը:

Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից, դրանք կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Գուլպաների հյուսվածքում կա մաքուր արծաթ, որը չեզոքացնում է հոտը: Արծաթը թույլ չի տալիս, որ մարդու քրտինքը ներծծվի հյուսվածքի մեջ, ինչն էլ հենց օգնումէ կանխել ոտքերի տհաճ հոտը: Գուլպաներում նաեւ նախատեսված են օդափոխանակության հատուկ անցքեր, որոնք թույլ են տալիս, որ ոտքերը շնչեն ու սունկ չառաջանա:

Այդ գուլպաներն արդեն հասցրել է փորձարկել Նիդեռլանդների բնակիչներից մեկը, որը Նյու Յորքից Լոս Անջելես հեծանիվով բարեգործական ուղեւորություն էր կազմակերպել: Նա երկու շաբաթվա ընթացքում գրեթե հազար հինգ հարյուր կմ էր հաղթահարել, ու այդ ճամփորդության վերջում նրա ոտքերից բացարձակապես հոտ չէր գալիս: Այդ փորձից հետո գուլպաներ ստեղծող ընկերությունը հասկացել է, որ անհրաժեշտ է դրանք առաջարկել շուկային:

Ապրանքը ներկայացվել է Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում ու արդեն ստացել է 30 000 դոլար, ընդ որում ընդամենը 12 ժամում:

Y Athletics ֆիրման հոտեր չներծծող մեկ այլ հագուստ էլ էր առաջարկել, բայց հենց գուլպաներն են ամենամեծ հաջողությունը վայելել Kickstarter–ում: Գալիք տարվա մայիսից դրանք հնարավոր կլինի գնել ինտերետում՝ զույգը 25 դոլարով: Բայց եթե վաճառքը հաջող լինի՝ ապա գուլպաներով կհետաքրքրվեն նաեւ առեւտրի ցանցերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել