• Latest news

Մելանոմայի դեմ նոր դեղամիջոցը փորձարկվել է մկների վրա

28 նոյեմբերի, 2015  12:55

Մշակվել է նոր դեղամիջոց, որը կարող է պայքարել մաշկի դժվար բուժվող քաղցկեղի ծանր ձեւերի դեմ:

SBI-756 անունը ստացած նոր միացությունն ազդում է տրանսլյացիայի ինիցիացիայի համալիրի վրա, որը կա յուրաքանչյուր բջջում եւ անհրաժեշտ է սպիտակուց սինթեզելու համար: Սթենֆորդ Բերնհեմի բժշկական հետազոտական համալսարանի գիտնականների մշակած դեղամիջոցն առաջ է բերում բաղադրիչների դիսոցացիա, որոնք մտնում են այդ համալիրի կազմի մեջ, ինչը ճնշում է մելանոմայի բջիջների աճը:

Զեեւ Ռոնայը եւ հետազոտող խմբի մյուս անդամները կարծում են, որ նոր միացությունը կարող է օգտագործվել կոմբինացված թերապիայի համար: Նրանք ընդգծում են, որ հաճախ անցկացվող թերապիան անարդյունավետ է լինում մելանոմայի դեղամիջոցների նկատմամբ կայունություն ձեռք բերելու պատճառով: Կոմբինացված թերապիան թույլ է տալիս բուժումն ավելի արդյունավետ դարձնել:

Հայտնի է, որ մելանոմայի ավելի քան 50 տոկոս դեպքերի պատճառը BRAF գենում տեղի ունեցող մուտացիան է: Այդ ուռուցքի դեմ պայքարելու համար օգտագործվում է վեմուրաֆենիբ: Բուժման երկարատեւ կուրսն առաջ է բերում վեմուրաֆենիբի նկատմամբ ուռուցքների դիմակայունություն, ինչն էապես բարդացնում է հիվանդության դեմ պայքարը:

Հեղինակները ցույց են տվել, որ մելանոմա ունեցող մկներին SBI-756 եւ վեմուրաֆենիբ միաժամանակ ներարկելը առաջ է բերել ուռուցքների արագ անհետացում կամ դրանց աճի դանդաղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել