• Latest news

Մարդկանց հարություն կտան ուղեղի սառեցման միջոցով

28 նոյեմբերի, 2015  22:43

Humai ընկերության մասնագետները մարդկանց հարություն տալու տեխնոլոգիա են մշակում: Ամերիկյան ընկերությունը մտադիր է հարություն տալ մարդկանց` արհեստական ինտելեկտ օգտագործելով: 

Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիրմայի ներկայացուցիչները պատմել են, որ մարդու ուղեղը կսառեցվի, ինչից հետո դրա մեջ հատուկ չիպ կմտցնեն: Հենց որ տեխնոլոգիաները նման հնարավորություն տան, սառած ուղեղը կհանեն կրիոխցիկից եւ կտեղավորեն նոր արհեստական մարմնի մեջ` այդպիսով վերակենդանացնելով մարդկանց: 

Մահից առաջ արհեստական ինտելեկտի միջոցով կուսումնասիրեն «հիվանդին»` նրա խոսակցական ոճը, պահվածքը, մտածողական գործընթացները, սովորույթները: Այս տվյալները կկոդավորվեն չիպում եւ կմտցվեն մեռած մարդու ուղեղին եւ հատուկ արհեստական մարմնին:  

Humai ընկերության հիմնադիր Ջոշ Բոկանեգրան (Josh Bocanegra) Popular Science-ին տված հարցազրույցում պատմել է, որ ընկերությունը մտադիր է հատուկ հավելվածի միջոցով լայնածավալ տվյալներ հավաքել իր  «հիվանդների» մասին մինչեւ նրանց մահը. հավելվածը մշակման փուլում է: 

«Մենք մահից հետո կսառեցնենք մարդու ուղեղը կրիոտեխնոլոգիաների միջոցով: Երբ տեխնոլոգիան ամբողջությամբ մշակված լինի, մենք ուղեղը կպատվաստենք արհեստական մարմնին, հավելել է Բոկանեգրան: Ուղեղի ծերացմանը զուգընթաց մենք բջիջների «նորոգման» եւ բարելավման նանոտեխնոլոգիաներ կօգտագործենք: Կլոնավորման տեխնոլոգիան պետք  է օգնի այդ հարցում»:

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ վերոհիշյալ տեխնոլոգիան մարդկությանը մատչելի կլինի  30 տարի անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել