• Latest news

Քիմիաթերապիայի հետեւանքով ուռուցքը կարող է էվոլյուցիա ապրել

1 դեկտեմբերի, 2015  19:59

Քիմիաթերապիան հաճախ հանգեցնում է նրան, որ ուռուցքի բջիջները սկսում են մուտացիաների ենթարկվել, այլ ոչ թե ոչնչանալ: Այդ մուտացիաների հետեւանքով կարող է առաջանալ քաղցկեղի նոր տեսակ, որն արդեն կայուն կլինի նմանատիպ դեղամիջոցների նկատմամբ, պարզել են Տոմսկի համալսարանի ռուս կենսաբանները:

«Մենք պարզել ենք, որ քիմիաթերապիան կարող է ծնել այնպիսի մուտացիաներ, որոնք առաջ կրծքի քաղցկեղով հիվանդների շրջանում չէին հանդիպում, դա կատարվում է քրոմոսոմների ծայրերում գեների լրացուցիչ պատճեների առաջացման միջոցով»,- հայտարարել է Մարինա Իբրահիմովնան Տոմսկի համալսարանից:

Իբրահիմովնան ու մի շարք այլ ռուս գենետիկներ ու ուռուցքաբաններ՝ Նիկոլայ Լիտվյակովի ղեկավարությամբ փորձել են հասկանալ, թե ինչ փոփոխություններ են կատարվում քաղցկեղային բջիջներում, երբ դրանք շփվում են դեղերի մոլեկուլների հետ, քանի որ նրանք երկար ժամանակ կասկածներ ունեին, որ ուռուցքի բջիջները քիմիաթերապիայի դեմ «պատերազմի» ժամանակ փոխվում են:

Ուսումնասիրելով այն կանանց կրծքագեղձի քաղցկեղային բջիջների գենոմները, որոնց քիմիաթերապիան չի օգնել, գիտնականները հայտնաբերել են նոր մուտացիաներ ու ԴՆԹ նոր մասեր՝ քրոմոսոմների ծայրում գտնվող գեների պատճեների կրկնապատկման կամ եռապատկման ձեւով: Քրոմոսոմի ծայրերում են գտնվում ԴՆԹ այն մասերը, որոնք օգնում են ուռուցքներին դիմադրել քիմիաթերապիային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սիբիրյան ուռուցքաբանական ամսագիրը:

Կրկնապատկման շնորհիվ կրծքի քաղցկեղային բջիջները ողջ են մնում ու վեր են ածվում քաղցկեղի ագրեսիվ տեսակի, որը սկսումէ տարածվել օրգանիզմով մեկ: Այսպիսով, քիմիաթերապիան ինքն իրեն արջի ծառայություն է մատուցում՝ նպաստելով քաղցկեղի նոր տեսակների զարգացմանը, որոնք արդեն դիմացկուն են լինում նման ներգործությունների նկատմամբ:

Առայժմ գիտնականները չգիտեն, թե ինչն է պատճառը, որ այդ կրկնապատկումները որոշ կանանց մոտ տեղի են ունենում, իսկ մյուսների մոտ՝ ոչ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել