• Latest news

Անքնությունը ցավ է առաջացնում ամբողջ մարմնում, երբ 50-ն անց եք

17 փետրվարի, 2014  15:11

Անքնությունը ոչ միայն հոգնածություն է առաջացնում, այլեւ կարող է 50 տարեկանից մեծ մարդկանց դեպքում ամբողջ մարմնի ցավի պատճառ դառնալ, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Medical Xpress-ին:

Հետազոտության շրջանակներում գիտնականները հավաքել են 50 տարեկանից մեծ 4326 մարդու տվյալ, որպեսզի վերլուծեն նրանց մտավոր եւ ֆիզիկական վիճակը, կենսակերպն ու ցավի մակարդակը: Արդյունքները հրապարակվել են Arthritis & Rheumatology ամսագրում։

Չնայած փորձի մասնակիցներից ոչ մեկը հետազոտության սկզբում ցավ չի զգացել՝ նրանցից 2764-ը հայտնել է ցավի առաջացման մասին:

3 տարի հետո հետազոտողները պարզել են, որ մասնակիցների 19% -ի ողջ մարմնում, այսինքն՝ մարմնի միաժամանակ մի քանի մասում ցավ է առաջացել: Ցավից ավելի շատ բողոքել են հետազոտության տարեց մասնակիցները:

Պարզվել է, որ լիարժեք չքնած մարդիկ անհանգստություն են ունեցել, ֆիզիկապես թույլ են եղել կամ կոգնիտիվ գանգատներ են ունեցել, առավել հակված են եղել ամբողջ մարմնում ցավի առաջացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել