• Latest news

Գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումը նպաստում է հակաբիոտիկակայունության զարգացմանը

8 դեկտեմբերի, 2015  22:33

Գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումը նպաստում է այդ դեղամիջոցների դեմ կայունության զարգացմանը: Հենց դրա համար էր գյուղատնտեսության մեջ դրանց կիրառությունը պիտի կրճատվի մինչեւ նվազագույն աստիճան կամ ընդհանրապես արգելվի: Այդ մասին ասվում է զեկույցում, որը ներկայացրել է բրիտանացի նախարար Դեվիդ Քեմերոնը: 

Ինչպես ցույց է տվել Անդրադարձ հակամանրէային դիմադրողականությանը վերնագրով զեկույցը, ներկայումս սննդի արտադրության ընթացքում պակաս քանակությամբ հակաբիոտիկներ չեն օգտագործվում, քան մարդկանց բուժման: Ավելին` գյուղատնտեսության մեջ այսօր կիրառում են  նույնիսկ վերջին գծի հակաբիոտիկներ` վերջին հույսը այն մարդկանց, որոնք վարակված են ավելի մեղմ հակաբիոտիկների նկատմամբ անզգա մանրէներով:  Եթե այդ մանրէները դիմադրողականություն ձեռք բերեն նաեւ վերջին գծի հակաբիոտիկների դեմ, դրանք արդեն ոչնչով հնարավոր չի լինի փոխարինել:  

Վերջին նյութերի համաձայն, որ ներկայացված են Անդրադարձ հակամանրէային դիմադրողականությանը հոդվածում, գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումը ճիշտ նույն կերպով է նպաստում  հակաբիոտիկակայունության զարգացմանը, ինչպես դրանց սխալ օգտագործումը մարդկանց բուժման ընթացքում:  Հենց դրա համար էլ, մասնագետների խոսքով, այդքան կարեւոր է ճիշտ օգտագործել հակամանրէային դեղամիջոցները ինչպես մարդկանց բուժելիս, այնպես էլ անասնաբուծության մեջ:  Բուժման ընթացքում եւ անասնաբուծության մեջ հակաբիոտիկների չափազանցված օգտագործումը կարող է ողբալի հետեւանքների հանգեցնել: 

«Զարմանալի է, որ որոշ երկրներում անասնաբուծության մեջ ավելի շատ են հակաբիոտիկներ օգտագործում, քան մարդկանց բուժելիս», - նշել է Ջիմ Օ’Նիլը` տնտեսագետ եւ Goldman Sachs Asset Management-ի նախկին նախագահ: - «Դա հակաբիոտիկակայունության զարգացման հսկայական ռիսկ է ստեղծում, ինչը ապացուցվում է Չինաստանի վերջին դեպքերով, որտեղ հայտնաբերվել էին կոլիստինի` վերջին գծի կարեւոր հակաբիոտիկի նկատմամբ կայուն մանրէներ. այնտեղ կենդանիներին չափից ավելի հաճախ էին կոլիստին տալիս»:

«Ինչպես արդեն նշել ենք, գիտական հետազոտությունների մեծամասնությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է կրճատել գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործումը», - շարունակել է նա: «Եկել է ժամանակը, որպեսզի պատկան մարմինները զբաղվեն այդ խնդրով: Մենք պիտի արմատականորեն կրճատենք հակաբիոտիկների գլոբալ օգտագործումը»:

Վերջերս 139 ակադեմիական հետազոտություն է անցկացվել գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործման եւ հակաբիոտիկակայունության զարգացման միջեւ կապի մասին: Միայն 7 հետազոտություն հստակ կապ ցույց չեն տվել այդ երեւույթների միջեւ, իսկ 100-ը ցույց են տվել, որ կենդանիներին հակաբիոտիկներով կերակրելն իրոք էլ վտանգավոր է մարդու համար եւ նպաստում է հակաբիոտիկների դեմ կայունության զարգացմանը:  

Մասնագետներն առաջարկում են գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների օգտագործման նորմեր սահմանել եւ որոշել մեկ կիլոգրամին բաժին ընկնող դեղերի այն քանակը, որն անվտանգ է եւ թույլատրելի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել