• Latest news

Ցողունային բջիջների փոխպատվաստումը ցրված սկլերոզով հիվանդներին բարձրացրել է հաշմանդամի սայլակից

20 հունվարի, 2016  23:54

Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից առաջարկված բուժման նոր մեթոդը կարող է կանգնեցնել ցրված սկլերոզի ընթացքը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հետ շրջել հիվանդության զարգացումը: Նոր մեթոդն առաջարկում է քիմիաթերապիայի անցկացում դրան հաջորդող ցողունային բջիջների աուտոլոգիական փոխպատվաստմամբ:  

Շեֆիլդից 25-ամյա Հոլլի Դրյուրին աղջկա ծննդից հետո գամված էր հաշմանդամի սայլակին: Այժմ, բուժումից հետո, նա կարող է քայլել: 

«Ես չէի կարողանում նորմալ քայլել: Ես ինքս ինձ չէի վստահում եւ չէի կարողանում նրան   (աղջկան) ձեռքերումս պահել, վախենում էի ընկնել: Որպես երիտասարդ մայր, ուզում էի ամեն ինչ ճիշտ անել աղջկաս համար, բայց ցրված սկլերոզի հետեւանքով ոչինչ չէի կարողանում: Դա սարսափելի էր, ես անընդհատ մտածում էի, թե երբ է վերջանալու», - պատմել է Հոլլին:

Հոլլիի խոսքով, ինքը բուժման արդյունքը զգացել է ցողունային բջիջների փոխպատվաստումից մի քանի օր անց: 

«Ես իմ ոտքով դուրս եկա հիվանդանոցից: Ես ինքս տուն մտա ու գրկեցի  Այլային  (աղջկան): Ես լալիս ու լալիս էի: Դա իսկական հրաշք էր», - պատմել է աղջիկը:

Առայժմ դժվար է ասել, թե որքան երկար կտեւի նման բուժման արդյունքը: Բժիշկները պատրաստվում են առաջիկա տարիներին հետեւել Հոլլիի առողջական վիճակին, բայց հույս ունեն, որ բուժման արդյունքը երկարատեւ կլինի: 

Բուժման առաջարկված մեթոդի շրջանակում հիվանդն արյունից ցողունային բջիջների հավաքման պրոցեդուրա է անցնում, ինչից հետո բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի բուժում է անցնում, որն ազդում է իմունային համակարգի վրա: Հետագայում հիվանդին պատվաստվում են իր իսկ ցողունային բջիջները, եւ իմունային համակարգը մեկ ամիս անց արդեն սկսում է լիարժեք գործել: 

Բուժումն ընթացել է Լոնդոնի Թագավորական քոլեջին կից հիվանդանոցում եւ Շեֆիլդի Թագավորական Հալլամփշիրյան հիվանդանոցում: 

Հետազոտության մեկ այլ մասնակից է Սթիվեն Սթորին: Մինչեւ հիվանդությունը նա զբաղվում էր տրիատլոնով եւ վազում էր մարաթոններում, սակայն ցրված սկլերոզը հանգեցրեց մարմնի ամբողջական կաթվածահարության: Սթիվենը հայտնեց, որ փոխպատվաստումից արդեն  9 օր անց ինքը կարողացել է մատը շարժել, իսկ   10 ամիս անց կարողացել է մեկ մղոն վազել (ավելի քան մեկ ու կես կմ), ինչպես նաեւ նախատեսում է վազքով եւ հեծանվասպորտով զբաղվել:  

Պրոֆեսոր Բեզիլ Շարակը նշում է, որ իր եւ գործընկերների մշակած բուժումն առաջին թերապիան է, որը ցույց է տվել իր արդյունավետությունը ցրված սկլերոզի պարագայում: Նոր մեթոդիկայի փորձարկումը սկսվել է մոտավորապես երեք տարի առաջ: 

Նոր մեթոդի փորձարկման մասին հայտնում է Journal of the American Medical Association-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել