• Latest news

Ճապոնացի գիտնականները կրծքի քաղցկեղի ախտորոշման արդյունավետ միջոց են առաջարկել

23 հունվարի, 2016  22:28

Մամոգրաֆիայի եւ գերձայնային հետազոտության համադրումը կարող է օգնել ավելի արդյունավետ կերպով ի հայտ բերել կաթնագեղձի քաղցկեղը, քան միայն մամոգրաֆիան: Այդ մասին տեղեկացնում են Տոխոկուի համալսարանի ճապոնացի մասնագետները Նորիակի Օֆուտիի գլխավորությամբ:

Հեղինակների կողմից անցկացված հետազոտությանը ավելի քան 73 000 կին է մասնակցել: Նրանցից որոշները մամոգրաֆիա են անցել, իսկ մյուսներին ոչ միայն մամոգրաֆիա են նշանակել, այլեւ կաթնագեղձի գերձայնային հետազոտություն:  Ախտորոշման համադրված մեթոդի օգտագործմամբ հեղինակներին հաջողվել է հիվանդացման մեկ ու կես անգամ ավելի շատ դեպքեր հայտնաբերել: 

Ներկայումս հենց մամոգրաֆիան է օգտագործվում կրծքի քաղցկեղի հայտնաբերման համար, հատկապես  45 տարեկանից մեծ կանանց մոտ: Ախտորոշման հաստատման համար կանանց նաեւ կաթնագեղձի հյուսվածքների բիոպսիա են նշանակում, քանի որ մամոգրաֆիան կարող է կեղծ դրական արդյունք տալ:  Կրծքի եւ կաթնագեղձի հյուսվածքների խտությունը եւս  կարող է ազդել մամոգրաֆիայի արդյունավետության վրա, այդ պատճառով, գիտնականների կարծիքով, ճիշտ արդյունք ստանալու շանսն ավելի բարձր կլինի երկու հետազոտության` մամոգրաֆիայի եւ ԳՁՀ-ի անցկացման դեպքում: Ճիշտ է, դա լրացուցիչ ջանքեր կպահանջի, բայց նման մոտեցումը կարող է նախընտրելի լինել բարձր ռիսկով կանանց համար եւ նրանց, որոնք շատ են անհանգստանում եւ չեն վստահում մեկ հետազոտության արդյունքներին: 

Իմիջիայլոց. հետազոտողները նշում են, որ ավելի երկարատեւ դիտարկումներ են անհրաժեշտ, որոնք կհաստատեն կրծքի կաթնագեղձի համադրված ախտորոշման արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել