• Latest news

Բազմոցի վրա նույնիսկ մեկ ավելորդ ժամը կարող է դիաբետի հանգեցնել

4 փետրվարի, 2016  22:49

Բազմոցին անցկացվող ամեն ավելորդ ժամը  20 տոկոսով մեծացնում է դիաբետի ռիսկը: Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանի գիտնականները, որոնք նման եզրակացության են հանգել, նկատել են, որ երկրորդ տեսակի դիաբետի զոհերը բազկաթոռներին եւ բազմոցներին ծախսում են իրենց ժամանակի զգալիորեն ավելի մեծ մասը, քան նրանք, ով այդ հիվանդությունը չունի:   

Դիաբետից տառապող մարդիկ ամեն օր միջինը 26 րոպե ավելի երկար են անցկացնում նստած դիրքում (օրինակ` համակարգչի մոտ) նրանց համեմատ, ովքեր գլյուկոզայի նորմալ նյութափոխանակություն ունեն: Ընդհանուր առմամբ հետազոտողները չեն ապացուցել, թե նստակյաց կյանքն ինքնին դիաբետ է առաջացնում:  Լիովին հնարավոր է, որ դիաբետի զոհերը պակաս ակտիվ են:

Հոլանդացի գիտնականների հետազոտությանն ավելի քան  2 400 մարդ է մասնակցել: Նրանցից յուրաքանչյուրն արագաչափ էր կրում օրական  24 ժամ`  8 օրվա ընթացքում շարժումների ծավալը չափելու համար: Հետազոտողներն ուսումնասիրել են ժամանակի այն քանակությունը, որ մարդիկ անցկացրել են նստած դիրքում, հանգստի ընդմիջումների քանակը, երկարատեւ   (ավելի քան 30 րոպե) ընդմիջումների քանակը եւ այլն:

Յուրաքանչյուր մասնակից նաեւ շաքարի մակարդակի թեստ է հանձնել, ինչը հնարավորություն կտա որոշել նրա դիաբետիկ կարգավիճակը:  Հետազոտության հեղինակները մատնանշում են, որ նստակյաց կյանքը կարող է կարեւոր դեր խաղալ երկրորդ տեսակի դիաբետի զարգացման գործում` անկախ բարձր ինտենսիվություն ունեցող ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է