• Latest news

Գիտնականներրը գտել են նոր գենետիկ համախտանիշ, որը կապ ունի ճարպակալման հետ

4 փետրվարի, 2016  17:32

Մանչեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել ու առաջին անգամ նկարագրել են հազվագյուտ գենետիկ համախտանիշ, որը դառնում է ճարպակալման զարգացման ու մտավոր ունակությունների ու վարքագծի խանգարումների պատճառ: Գիտնականներն առայժմ նման համախտանիշով ընդամենը վեց ընտանիք են գտել:

Բժիշկ Սիդդհարթ Բակկան ու նրա գործընկերները պարզել են, որ հիվանդությունը կապակցված է վեցերորդ քրոմոսոմի բաժանման հետ: Այդ մուտացիայի կրողների մոտ ախտահարված է հիպոտալամուսը: Հետազոտողները մի շարք փորձեր են արել դանիո – րերիո տեսակի ձկների վրա ու պարզել, որ վեցերորդ քրոմոսոմի բաժանումը փոփոխություններ է առաջացնում հիպոտալամուսի բջիջների աշխատանքում, որոնք օքսիրոցին են արտադրում:

Գիտնականները համարում են, որ հիմա իրենք կարող են գենետիկ տեսակետից բացատրել, թե ինչու է շատ գեր մարդկանց համար դժվար իրենց ախորժակը վերահսկելը ու ինչու են նրանք հաճախ տառապում տրամադրության տատանումներից: Նաեւ հետազոտողները ենթադրում են, որ հասկանալով հիվանդության զարգացման մեխանիզմը՝ իրենք կկարողանան բուժում մշակել այդ համախտանիշով տառապող հիվանդների համար:

Իրենց հայտնագործության մասին գիտնականները գրել են American Journal of Human Genetics.ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է