• Latest news

Նոր պլաստիկ իմպլանտը կօգնի ալերգիայով մարդկանց

9 փետրվարի, 2016  19:10

Ազդրի` ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, որոնք չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական հետազոտությունների արդյունքները:  

Ազդրի նոր իմպլանտը պատրաստված է նույն ամուր պլաստիկից, որը կիրառվում է մեծ  հզորությամբ էլեկտրական հաղորդալարերի արտադրության մեջ: Այն կօգտագործվի ազդրի վիրահատություններում, որոնց ընթացքում հոդացավից վնասված ոսկորը   «կկնքեն», ոչ թե ամբողջությամբ կհեռացնեն:

Այդ պրոցեդուրան, որը կոչվում է կոնքազդրային հոդի մակերեսային Polymotion պրոթեզավորում, երեք միլիմետրանոց գավաթ է օգտագործում, որը պատրաստված է լայնակիորեն կապված պոլիէթիլեն կոչվող նյութից եւ պլաստիկի հնարավոր ամենաամուր տեսակներից է:  Նոր պրոցեդուրան մշակվել է Բիրմինգեմի    BMI Edgbaston հիվանդանոցում, վիրաբույժ օրթոպեդ Դերեք Մակմիննի ղեկավարությամբ: 

Նա բացատրել է , որ ազդրի ավանդական մետաղական պրոթեզները կոբալտա-քրոմային համաձուլվածքներ են օգտագործում: Որոշ մարդկանց մոտ մետաղի հանդեպ բավականին ուժեղ ալերգիկ հակազդեցություններ են առաջանում, որի դեպքում հնարավոր է շրջակա մկանների մեռուկացում եւ հիվանդի մշտական հաշմանդամություն: 

Նոր տեխնոլոգիայի եւս մեկ առավելություն է  հեռացվող ոսկրի ավելի փոքր մակերեսը` ի տարբերություն կոնքազդրային հոդի ավանդական վիրահատության, որի ժամանակ հեռացվում է ազդրային ոսկրի գլուխը, որի տեղում մետաղական իմպլանտ է տեղադրվում:  Նոր վիրահատությունն ավելի կօգնի կանանց, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ավելի հաճախ են տառապում մետաղի հանդեպ ալերգիայից, այլեւ նրա համար, որ նրանց մոտ ավելի հաճախակի է կոնքազդրային հոդի տեղաշարժում արձանագրվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել