• Latest news

Չինաստանում մահացած մանուկն արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ

10 փետրվարի, 2016  17:38

Չինաստանում նորածինը, որի մահն արձանագրել էին բժիշկները, արթնացել է դիակիզումից մի քանի րոպե առաջ: 

Տղան ծնվել էր հունվարի 8-ին Չժեցզյան նահանգում` սահմանված ժամանակից երկու ամիս շուտ:  Բժիշկները նրան տեղավորել էին ինկուբատորում, որում նա 23 օր էր անցկացրել: Դրանից հետո ծնողները, չնայած բժիշկների խորհուրդներին, որոշել էին երեխային տուն տանել. նրանք ուզում էին միասին տոնել չինական Նոր Տարին  (փետրվարի 8-ը):

Երկու օր անց տղան հիվանդացել էր, նրան հետ էին տարել բուժկենտրոն: Փետրվարի  4-ին բժիշկները նրա մահն էին արձանագրել: Մարմինը դիահերձարանում  23 ժամ մնացել էր ըստ Ցելսիուսի 12  աստիճան ցրտի պայմաններում, գրում է The Independent-ը:

Հաջորդ օրը, երբ երեխային սառնախցիկից հանել էին դիակիզման համար, նորածինը հանկարծակի լաց էր եղել: Աշխատակիցներն անմիջապես կապվել էին նրա ընտանիքի հետ: Դրանից հետո տղային տեղավորել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 

Բժիշկ Չենը, որը տղային մեռած էր հայտարարել, իր տարակուսանքն է հայտնել. «Ես իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր նման հրաշք տեղի ունենալ»: Հիվանդանոցի կառավարիչը նշել է, որ հաստատության անձնակազմը պիտի հիվանդին եւս մեկ անգամ ստուգեր`  մահն արձանագրելուց առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել