• Latest news

Իմաստության ատամի հեռացումը ատամնաբույժի աչքերով (ֆոտո, վիդեո)

13 փետրվարի, 2016  10:44

Դուք երբեւէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպես են հեռացնում իմաստության ատամները ու ինչ է իրենից ներկայացնում այդ բուժակարգն ատամնաբույժի աչքերով: Այս նկարներն ու տեսագրությունները ցույց կտան, թե ինչպես է արվում այդ ամենը:

Շատերի մոտ իմաստության ատամներն աճում են ծուռ ու երբեմն էլ «մխրճվում են» լնդերի մեջ՝ ստեղծելով հրաշալի պայմաններ մանրէների բազմացման ու վարակների զարգացման համար: Իմաստության «մխրճված» ատամը հեռացնելու համար վիրաբույժը պետք է կտրի լինդը, հետո հեռացնի ոսկորը, որը փակում է ատամի արմատը, հետո էլ բուն ատամը մի քանի մասի բաժանի ու յուրաքանչյուր մասն առանձին-առանձին հեռացնի: Ընդհանուր առմամբ այս պրոցեդուրան այդքան էլ շատ ժամանակ չի խլում՝ եթե որեւէ բարդացում չի լինում: Սակայն առանց ցավազրկման այն դժվար թե հնարավոր լինի:

Իմաստության ատամը հեռացնելիս՝ սովորաբար տեղային ցավազրկում են անում ( ցավազրկող դեղամիջոցների ներարկումներ), սեդատիվ ցավազրկում կամ էլ ընդհանուր նարկոզ:

Բժիշկ Համիլ Մայթեսյանի տրամադրած տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե մասնագետն ինչպես է հեռացնում իմաստության խնդրահարույց ատամը, որն աճելու համար տեղ չէր ունեցել:

Պետք է արդյո՞ք հեռացնել իմաստության ատամը, երբ այն նոր է սկսում աճել: Այս հարցի շուրջ այսօր շատ ատամնաբույժներ են վիճում՝ ոմանք վստահ են, որ իմաստության ատամները միանգամայն անօգուտ են ու պետք է հեռացվեն, իսկ մյուսները կարծում են, որ դրանք մյուս ատամների նման լիարժեք ատամներ են եւ հնարավորության դեպքում դրանք պետք է բուժել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել