• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիայի 5 առավել տարածված պատճառ

13 փետրվարի, 2016  23:48

Էրեկտիլ դիսֆունկցիան, որի հետեւանքով տղամարդը չի կարող նորմալ սեռական գործողություն կատարել, կարող է մեծապես ազդել տղամարդու ինքնագնահատականի եւ ամբողջ կյանքի վրա: 

Texas A&M համալսարանի մասնագետները հայտնել են, թե որոնք են էրեկտիլ դիսֆունկցիայի 5 ամենատարածված պատճառները: 

1. Հիվանդություններ

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ կարող են լինել այլ հիվանդություններ, օրինակ` սրտի: Հետաքրքիր է, որ սրտի հիվանդությունների եւ էրեկցիայի խանգարման պատճառները նույնն են. օրինակ, արյան շրջանառության եւ անոթների հետ կապված խնդիրները (օրինակ` աթերոսկլերոզը) կարող են հանգեցնել եւ մեկին, եւ մյուսին:  

Դիաբետը, երիկամների խրոնիկական հիվանդությունները, ցրված սկլերոզը եւ մի շարք այլ հիվանդություններ կարող են պոտենցիայի հետ կապված խնդիրների հանգեցնել: 

2. Դեղամիջոցներ

Որոշ դեղամիջոցներ եւս կարող են ազդել պոտենցիայի վրա, օրինակ` հակադեպրեսանտները, հակագիստամինային դեղերը կամ բարձր ճնշման դեմ դեղամիջոցները:  Այդ բոլոր դեղերը, իրենց հիմնական ազդեցությունից բացի, ազդում են հորմոնային համակարգի, նյարդերի եւ արյան շրջանառության վրա. Իսկ այդ ամենը մեծ դեր է խաղում էրեկցիայի ձեռք բերման եւ պահպանման վրա:  

3. Սթրեսը

Սթրեսը, վեճերը, դեպրեսիան, տագնապալի իրավիճակը, ցածր ինքնագնահատականը, մեղավորության կամ վախի զգացումը բացասաբար են ազդում տղամարդու սեռական առողջության եւ էրեկտիլ ֆունկցիայի վրա: 

4. Կենսակերպը

Անառողջ կենսակերպը եւս կարող է էրեկտիլ դիսֆունկցիայի հանգեցնել: Օրինակ` ծխելը, ավելորդ քաշի առկայությունը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութի օգտագործումը լիովին կարող են ազդել պոտենցիայի վրա: 

5. Վնասվածքները

Որոշ վնասվածքներ եւս կարող են էրեկցիայի հետ կապված խնդիրների հանգեցնել, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս զգուշորեն մարզվել: Կարծիք կա, որ հեծանվասպորտը, օրինակ, բացասաբար է ազդում  տղամարդու առողջության վրա, չնայած   Journal of Men’s Health-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ էրեկտիլ դիսֆունկցիայի եւ հեծանիվ քշելու միջեւ կապ չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել