• Latest news

5 մթերք, որոնք ՉԱՐԺԵ ուտել Վալենտինի օրը

13 փետրվարի, 2016  21:02

Որոշ մթերքներ դրականորեն են ազդում լիբիդոյի վրա, մյուսները` ընդհակառակը, վերացնում են սեքսով զբաղվելու ցանկությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք ցանկալի չէ ուտել Վալենտինի օրը եւ նույնիսկ նախօրեին, որովհետեւ դրանք ամենաիսկական հակաաֆրոդիզիակներ են համարվում: 

1. Լոբի

Լոբին շատ օգտակար է եւ շատ բջջանյութ եւ հակաօքսիդանտներ է պարունակում, սակայն միաժամանակ նպաստում է աղիքներում մեծ գազարտադրությանը, այդ պատճառով սիրո գիշերից առաջ ցանկալի է չուտել այն. գազերով լի ստամոքսը եւ աղիքները կսպանեն սեր անելու ցանկությունը, ինչպես նաեւ բացասաբար կազդեն սեքսի որակի վրա, եթե Դուք համենայն դեպս հասնեք մինչեւ անկողին: 

2. Շոկոլադ

Շոկոլադն անանդամիդ եւ ֆենիլէթիլամին է պարունակում` նյութեր, որոնք նպաստում են էնդորֆինների` երջանկության հորմոնների սինթեզին: Շատերը շոկոլադը աֆրոդիզիակ են համարում, սակայն իրականում այն կարող է մարդուն թոշնած եւ հոգնած դարձնել, իսկ նրա մաշկը` հպումների հանդեպ չափազանց զգայուն: 

3. Ձուկ

Ծովամթերքը մի կողմից օգտակար է առողջությանը, մյուս կողմից կարող է քիմիկատներ պարունակել (օրինակ` ԱՄՆ-ում արգելված պոլիքլորացված բիֆենիլներ), որոնք ոչ միայն մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը, այլեւ նվազեցնում են կանանց լիբիդոն: 

4. Տապակած սնունդ

Տապակած յուղալի սննդամթերքը տրանսճարպեր է պարունակում, որոնք բացասաբար են ազդում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց լիբիդոյի վրա: Ավելին, տրանսճարպերը մեծացնում են տղամարդկանց սպերմատոզոիդների արատավոր ձեւերի թիվը: Շատ գիտնականներ խորհուրդ են տալիս սեքսից առաջ տապակած սնունդ, հատկապես ֆրի կարտոֆիլ չուտել:  

5. Ադի-բուդի

Ադի-բուդին հաճախ նվազեցնում է տղամարդկանց լիբիդոն եւ իր պարունակած քիմիկատների պատճառով վատացնում է սերմնահեղուկի որակը: Այդ պատճառով եթե կարելի է այն ուտել ֆիլմ դիտելիս, Վալենտինի օրն ավելի լավ է զգուշանալ դրանից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել