• Latest news

Ամբողջ օրը մի նստեք աշխատավայրում

25 փետրվարի, 2014  14:26

Մեզնից շատերն աշխատավայրում ամբողջ օրը նստած են անցկացնում: Դրան ավելացրեք նաեւ այն նստակյաց ժամերը, որ մենք անցկացնում ենք տանը, եւ ստացվում է, որ նստած անցկացնում ենք մոտ 13 ժամ:

Ավստրալիայում Սաքսի ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական 11 ժամից ավել են նստում, առաջիկա 3 տարում մահանալու ռիսկին 40%-ով ավելի են ենթակա, քան նրանք, ովքեր օրական 4 ժամից պակաս են նստում:

Նախորդ հետազոտությունները եւս ցույց են տվել, որ նստակյաց կենսակերպը կապված է սրտային հիվանդությունների, դիաբետի եւ քաղցկեղային հիվանդությունների մի քանի տեսակների հետ: Երկար ժամանակ նստելը եւ դրա ֆիզիոլոգիական կամ մետաբոլիկ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ստացել է «նստակյաց հիվանդություն» անունը:

«Բացի սրտի հետ կապված խնդիրներից՝ նստակյաց կենսակերպի պատճառով որովայնային եւ նստատեղի ապաճման կամ թերզարգացածության հետեւանքով կարող են ցավեր առաջանալ պարանոցի եւ մեջքի շրջանում»,- FoxNews.com-ի հետ զրույցում ասել է Նյու Յորքի հատուկ վիրաբուժության հիվանդանոցի ֆիզիոթերապեւտ Էլիս Չենը:

Այս վատ սովորությունից ազատվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ֆիզիկապես ակտիվ լինել նույնիսկ աշխատավայրում: «Ես իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս ժամը մեկ վեր կենալ աթոռից: Կարելի է գնալ գործընկերոջը հարց տալու համար կամ մոտենալ ջրի սարքին, նաեւ ցանկալի է աստիճաններով բարձրանալ»,- ասում է Չենը:

TechnoGym միջազգային ֆիթնես-ընկերությունը վերջերս ներկայացրեց իր նոր արտադրանքը՝ Wellness ֆիթբոլը, որը կարելի է օգտագործել նաեւ աշխատավայրում: Գնդի ներքեւի կեսը ծանր է վերեւինից, ինչն այն ավելի հարմարավետ է դարձնում: Ի տարբերություն կոշտ աթոռների՝ ֆիթբոլը կայուն չէ, ինչը ձեռքերին եւ ոտքերին ստիպում է աշխատել, որպեսզի նստած ժամանակ չճոճվել:

«Wellness ֆիթբոլը մկաններին ակամա աշխատել ստիպելու լավագույն միջոցներից է, ինչն էլ մարդուն ստիպում է ուղիղ նստել եւ պահել ճիշտ կեցվածքը»,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է հայտնի մարզիչ Ջոշ Հոլլանդը:

Wellness ֆիթբոլը վաճառվում է QR կոդով՝ հատուկ գնդակի համար մշակված վարժությունների տեսագրության համար: Հոլլանդի մշակած այդ վարժությունները կարելի է փորձել եւ մարզադահլիճում, եւ աշխատավայրում՝ նստելով ֆիտբոլի վրա:

 

Ազդրերի շարժում՝ նստեք գնդի վրա եւ այն ազդրերով ու հետույքով շրջանաձեւ շարժումներով շարժեք (գլուխը, ուսերը եւ պարանոցը պետք է անշարժ լինեն): Հետո վարժությունը հակառակ ուղղությամբ արեք: Դուք պետք է զգաք, թե ինչպես է աշխատում ամբողջ մարմինը՝ որովայնի հետին եւ առաջնային մկանները եւ մեջքը:

Որովայնի ձգում՝ այս վարժության ժամանակ շարժումներ չկան, պետք է պարզապես ակտիվորեն սեղմել եւ թուլացնել բոլոր մկանները: Ոտքերով հենվեք հատակին եւ ակտիվորեն աշխատեք՝ սեղմելով եւ թուլացնելով ծնկատակի եւ հետույքի ջլերը եւ որովայնի մկանները: Սեղմեք բոլորն ու տեսեք, թե որքան կկարողանաք մնալ այդպես:

Կքանստումներ՝ կանգնեք ուղիղ՝ գունդն առաջ պարզած ձեռքերում պահելով: Սեղմեք գունդը: Գնդի քաշը մոտ 2.5 կգ է, ուստի կզգաք, թե ինչպես կգործեն Ձեր ձեռքերը ու կրծավանդակը: Մեջքն ուղիղ պահեք եւ կքանստումներ արեք: Կրկնեք 5-10 անգամ:

Հենման վարժություններ՝ Ձեռքերով եւ նախաբազուկներով հենվեք գնդի վրա: Ոտքերը թեթեւ առաջ ձգեք: Բարձրացրեք հետույքը, սեղմեք որովայնի մկանները եւ պահեք 10 րոպե:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է