Նոր հաշվիչը կօգնի հաշվարկել, թե քանի կալորիա եք այրում սեքսի ընթացքում

15 հուլիսի, 2016  22:35

Նոր հաշվիչը, որը ստեղծվել է Dr Felix առցանց բժշկական ծառայության կողմից, կարող է օգնել հաշվարկել, թե Դուք, անձամբ Դուք քանի կալորիա եք այրում սեքսի ընթացքում: 

Այդ նպատակով հաշվիչը հաշվի է առնում Ձեր սեռը, քաշը, ինչպես նաեւ սեքսի ընթացքում առավել հաճախ կիրառվող դիրքերը եւ սեռական գործողության տեւողությունը: Հաշվիչը կարող է նույնիսկ ցույց տալ, թե մկանների ճշգրիտ ինչ խմբեր կաշխատեն Ձեզ եւ Ձեր զուգընկերոջ մոտ այս կամ այն դիրքի դեպքում:  

Պարզվում է, որ 30 րոպեի ընթացքում շատ մարդիկ ճշգրիտ այնքան կալորիա են ծախսում, որքան 15 րոպե վազելու ընթացքում: Ճիշտ է, երկու խնձորից ստացված կալորիաներն այրելու համար ստիպված կլինեք առնվազն 30 րոպե սեքսով զբաղվել: Ակտիվ սեքսի մեկ ժամվա ընթացքում հնարավոր է մի կտոր պիցցա այրել կամ մեկ բաժակ գինի, սեքսի երկու ժամվա ընթացքում` համբուրգեր կամ երեք բաժակ օղի: 

Հաշվիչի համաձայն, տղամարդիկ ամենից շատ կալորիաներ են ծախսում, երբ սեքսով են զբաղվում կանգնած կամ էլ զուգընկերուհուն կախված պահելով: Կանայք շատ կալորիաներ են ծախսում, երբ նրանք վերեւում են:

Այս հղումով հնարավոր է հաշվարկել, թե անձամբ Դուք ինչքան կալորիա եք ծախսում սեքսի ընթացքում: 

https://www.drfelix.co.uk/sex-workout-calculator/

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում