Սոցիոֆոբիայով տառապող մարդիկ նախընտրում են սոցցանցով շփել, այլ ոչ դեմառդեմ, ցույց են տալիս ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները: Սոցիալական ցանցերը, ինչպես՝ Facebook-ը, նրանց տալիս են այդ հնարավորությունը:
Մեսայում՝ Արիզոնա նահանգ, բենեդիկտինյան համալսարանի եւ Ռոդ-Այլենդ նահանգում գտնվող Պրովիդենս քոլեջի հետազոտողները գնահատել են 18-20 տարեկան 26 ուսանողուհու սոցիալական անհանգստության մակարդակը:
Մասնակիցներին խնդրել են հիշել մեկ այլ ուսանողուհու դեմքը՝ պատրաստվելու համար դեմքեր հիշելու հանձնարարությանը: Նրանք էլեկտրոդներ են դրել ձախ ձեռքի ցուցամատներին ու մատանեմատներին, հետո նրանց բաժանել են 4 խմբի:
Առաջին խմբում մասնակիցները պետք է մտապահեին մեկ այլ ուսանողուհու դեմքը նրա Facebook-յան էջի լուսանկարից: Երկրորդ խմբի մասնակիցները պետք է հիշեին նույն սենյակում գտնվող այլ ուսանողուհու դեմքը:
Երրորդ խմբում մասնակիցները նախ պետք է ուսումնասիրեին Facebook-յան էջի լուսանկարը, հետո օրիգինալը, իսկ չորրորդ խմբում՝ նախ օրիգինալը, հետո Facebook-յան էջի լուսանկարը:
Յուրաքանչյուր մասնակցի խնդրել են ճանաչել ու նշել իրենց մտապահած ուսանողուհու լուսանկարը:
Հետազոտողները պարզել են, որ սոցիոֆոբիայով տառապող մարդկանց դեպքում Facebook-ում մարդու հետ ծանոթանալը չի թեթեւացրել հետո դեմառդեմ հանդիպումը, նույնիսկ մեծացրել է հոգեբանական շփոթվածությունը:
Անցած տարի Medical News Today պարբերականը հրապարակել է հետազոտություն, որում ասվել է, որ Facebook-ում ակտիվությունը կարող է հոգեկան հիվանդության նախադրյալ լինել, իսկ մեկ այլ հետազոտության մեջ նշվել է, որ Facebook-ը դժբախտացնում է մարդկանց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day