Շնչառական թեստը կօգնի հայտնաբերել գրիպի վիրուսը

7 փետրվարի, 2017  11:58

Թեխասի համալսարանի պրոֆեսոր Պերենա Գոուման (լուսանկարում) շնչառության եզակի անալիզատոր է մշակել, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել հիվանդի մոտ առկա գրիպի վիրուսը եւ ճիշտ բուժում ընտրել:

Ի տարբերություն վիրուսների հայտնաբերման՝ գոյություն ունեցող անալիզների, այս թեստը շատ արագ ու հեշտ է կատարվում. անհրաժեշտ է պարզապես փչել սենսորներով ու կիսահաղորդիչներով անալիզատորի մեջ: Սենսորները վիրուսի բիոմարկերները հայտնաբերում են այնպես, ինչպես ալկոանալիզատորը գտնում է մարդու հարբածության նշանները:

Պրոֆեսորի խոսքով՝ իր ստեղծած անալիզատորը զգալիորեն կհեշտացնի բժիշկների գործը եւ հիվանդության ամենավաղ փուլում հակավիրուսային բուժում սկսելու հնարավորություն կտա, ինչը կնվազեցնի վիրուսի տարածման, բարդությունների եւ համաճարակի առաջացման վտանգը:

Տեսականորեն անալիզատորը կարելի է հարմարեցնել նաեւ ուրիշ վիրուսներ հայտնաբերելուն, օրինակ՝ Էբոլայի, նաեւ այլ հիվանդությունների եւ վիճակների: Ասթմատիկների մոտ, օրինակ, շնչառության մեջ բարձր է ազոտի օքսիդի մակարդակը, եւ թեստը կարելի է այնպես հարմարեցնել, որ այն այս նյութը հայտնաբերի: Իսկ շնչառության մեջ ացետոնը համարվում է շաքարախտի եւ նյութափոխանակության տարբեր շեղումների մարկեր: Ազոտի օքսիդի եւ ամոնիակի սենսորների համադրությունը, իր հերթին, թույլ է տալիս հայտնաբերել գրիպի վիրուսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում