98-ամյա տղամարդը սրտի վիրահատության ենթարկված աշխարհում ամենատարեց հիվանդն է

9 փետրվարի, 2017  18:01

98-ամյա Ջոն Ռոուլանդը դարձել է աշխարհում ամենատարեց հիվանդը, ով սրտի աննախադեպ վիրահատության է ենթարկվել, որը պետք է բարելավի այս օրգանի արյան սնուցումը:

Ջոնը դարձել է ВВС2 ալիքի հանրաճանաչ «Հիվանդանոց» վավերագրական սերիալի սերիաներից մեկի հերոսը, քանի որ նախկինում երբեք նրա տարիքի մարդկանց այդպիսի վիրահատություններ չեն կատարել: Վիրահատության ընթացքում փոխել են նրա աորտայի փականը, որը սրտին թույլ է տվել արյունը մեծ արդյունավետությամբ մղել:

Աորտայի փականի տրանսկատետերային փոխպատվաստում կոչվող միջամտությունը սովորաբար այն հիվանդներին է առաջարկվում, որոնք հարմար չեն սրտի բաց վիրահատության համար: Միջամտության ընթացքում աճուկի զարկերակի միջով հիվանդի օրգանիզմ է մտցվում արհեստական փական, որը հասնում է սիրտ եւ այնտեղ տեղադրվում: Ջոնին ասել են, որ առանց սրտի վիրահատության նա 50 տոկոս հավանականությամբ կմահանա հաջող 6 ամիսների ընթացքում: Սակայն նրա տարիքում վիրահատություն ինքնին սրտի կանգի, կաթվածի եւ արյունահոսության մեծ վտանգ էր պարունակում:

Բժիշկները պնդում են, որ Ջոնին կատարած վիրահատությունը եզակի է, քանի որ նախկինում այդ տարիքի հիվանդները նման միջամտությունների չէին ենթարկվում: Դեռեւս մինչեւ վերջերս այսպիսի վիրահատությունների համար որոշակի տարիք էր համարվում 65 տարեկանը: Սակայն հիմա կյանքի տեւողությունն աճում է, եւ տարիքի վերին նիշ պարզապես չկա:

Ինքը Ջոնն անչափ ուրախ է վիրահատության արդյունքից, նա պնդում է, որ ցանկանում է եւս մի քանի տարի ապրել՝ հաճույք ստանալով ապրած յուրաքանչյուր օրից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում