«Ալֆա Ֆարմ»-ը ամռան ամիսներին առաջարկում է կուտակումների ավելի բարձր տոկոսներ

23 հունիսի, 2017  21:31

«Ալֆա Ֆարմ» ընկերությունը նոր ակցիա է սկսում` կապված ամառային սեզոնի հետ. «Ալֆա Ֆարմ»-ի դեղատներում կուտակային քարտով DERMA, BIODERMA եւ Mustela ֆիրմաների արեւապաշտպան արտադրանք գնելու դեպքում կստանաք կրկնակի կուտակում (cash back)։

DERMA SUN-ը արեւապաշտպան միջոցների թվում հայտնի է որպես միակ իսկապես էկոլոգիական շարք, որը պաշտպանում է մաշկը UVA եւ UVB ճառագայթներից եւ չի պարունակում քիմիական նյութեր, որոնք բացասաբար են ազդում մաշկի վրա եւ կարող են հորմոնալ խանգարումներ առաջացնել: Այս արեւապաշտպան միջոցները չեն պարունակում նաեւ ներկանյութեր եւ բուրավետ նյութեր (արոմատիզատոր), որոնք կարող են մաշկի համար անվտանգ չլինել եւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

DERMA SUN արեւապաշտպան սփրեյները, քսուքները, գելերը «Ալֆա Ֆարմ»-ում գնելու դեպքում կստանաք 15% կուտակում (cash back)։

Bioderma-ն մոտ 50 տարվա պատմություն ունեցող ֆրանսիական մաշկաբանական լաբարատորիա է, որն առաջարկում է որակյալ կոսմետիկ միջոցներ մաշկային խնդիրների եւ պրոֆիլակտիկ օգտագործման համար։

Bioderma-ի միջոցները «Ալֆա Ֆարմ»-ի դեղատների ցանցում գնելու դեպքում կստանաք 20% կուտակում (cash back)։

Mustela Sun-ի արեւապաշտպան արտադրանքը համապատասխանում է ցանկացած տարիքի մեծահասակներին եւ երեխաներին` ներառյալ նորածիններին, մաշկի ցանկացած տեսակով, այդ թվում` զգայուն, ատոպիայի, ալերգիկ ռեակցիաների հակված եւ արեւին չդիմացող:

Գերալերգածին օրգանահանքանյութային SPF 50+ ֆիլտրերի եւ UVB-UVA ֆոտոֆիլտրերի զուգակցումը հուսալի պաշտպանություն է ապահովում մաշկի ցողունային բջիջների պահպանման համար:

Mustela-ի արեւապաշտպան միջոցները գնելիս կստանաք մինչեւ 35% կուտակում (cash back)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում