Ստամոքսի խոցը կբուժեն միկրոռոբոտներով

19 օգոստոսի, 2017  21:28

ԱՄՆ-ի Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները միկրոռոբոտներ են փորձարկել ստամոքսի խոցի բուժման համար: Գիտնականների կարծիքով՝ մանրադիտակային կիբերսարքերի կիրառումը ապագայում կարող է լիովին փոխել այսպիսի հիվանդությունների բուժման մեթոդիկան:

Ռոբոտների աշխատանքը, որոնք մարդու մազի հաստություն ունեն, որոնց գիտնականները «միկրոշարժիչներ» են անվանել, ստուգվել է կրծողների վրա, որոնք հիվանդ էին  ստամոքսի բակտերիալ հիվանդություններով, մասնավորապես՝ ստամոքսի խոցով: Այս ռոբոտները հակաբիոտիկների չափաքանակները հասցրել են ախտահարման ճիշտ տեղը, ինչը մեծապես մեծացրել է հիվանդությունների դեմ պայքարի հաջողությունը՝ խմելու միջոցով ընդունելու սովորական միջոցներով դեղերը հասցնելու համեմատությամբ: Գիտնականների պարզաբանմամբ՝ հարցն այն է, որ ստամոքսահյութի թթուն չեզոքացնում է մի քանի հակաբիոտիկների ազդեցությունը, այդ պատճառով ստամոքսի խոցով հիվանդները ստիպված են ընդունել, այսպես կոչված, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ, որոնք միջավայրի թթվայնությունը նվազեցնում են: Սակայն ինհիբիտորներն ինքնին հաճախ այնպիսի կողմնակի էֆեկտներ են առաջացնում, ինչպիսին են դիաերան եւ նույնիսկ դեպրեսիան:

«Միկրոշարժիչները» ստամոքսահյութն օգտագործում են որպես վառելանյութ, դրանց միջուկը, որը մագնիումից է պատրաստված, աղաթթվի հետ ռեակցիայի մեջ է մտնում, որի արդյունքում մագնիումի քլորիդ եւ ջրածնի պղպջակներ են առաջանում: «Միկրոշարժիչների» պոչամասից  անջատվելով՝ պղպջակները, ռեակտիվ շարժման սկզբունքով, բոտերն առաջ են մղում, իսկ չեզոքացման ռեակցիան նվազեցնում է ստամոքսի թթվայնության մակարդակը: Բոտերի արագ առաջմղումը, որոնք հակաբիոտիկներին են տանում, թույլ է տալիս դեղը հասցնել ստամոքսի լորձաթաղանթին, որտեղ եւ, ըստ էության, բակտերիաները կենտրոնանում են: 24 ժամ հետո «միկրոշարժիչները» ամբոջապես տարրալուծվում են ստամոքսահյութում, իսկ թթվայնության մակարդակը նորմայի է վերադառնում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում