Ինչպե՞ս արագ ազատվել բերանից սխտորի եւ սոխի հոտից

15 հունվարի, 2018  15:08

Չնայած տարածված կարծիքին, մաստակը առանձնապես չի օգնում բերանից սխտորի, սոխի կամ սուրճի հոտից ազատվելուն: Իսկ այդ հոտն ինքնուրույն կանցնի 5-6 ժամ հետո: Ի՞նչ անել, եթե հոտավետ ինչ-որ բան եք կերել, իսկ հիմա պետք է կարեւոր հանդիպման գնաք:

Մեխակ ծամեք

Մեխակը շատ ուժեղ բույր ունի, եւ եթե որոշ ժամանակ ծամեք, այն կարող է վերացնել սոխի կամ սխտորի հոտը:

Կերեք անանուխի 5-6 տերեւ

Ձեզ չի օգնի անանուխե մաստակը, բայց անանուխն ինքը կարող է ցանկալի արդյունք ունենալ: Հիմնական խնդիրն այն է, որ միշտ չէ, որ ձեռքի տակ անանուխ ես ունենում:

Խմեք կիտրոնի հյութ

C վիտամինով հագեցած կիտրոնի հյութը, որն օգնում է պայքարել բերանում վատ հոտ  առաջացնող բակտերիաների դեմ, նաեւ շնչառությունն է թարմացնում: Շատ դեպքերում այն բավականին հեշտ քողարկում է սոխի կամ սխտորի առաջացրած հոտերը: Սակայն հաշվի առեք, որ դատարկ ստամոքսի դեպքում այս հյութը չի կարելի խմել:

Մրգեր օգտագործեք

Խնձորը, նարինջը, արքայախնձորը, նուռը, տանձը, ինչպես նաեւ սալորը բավականին լավ արդյունք ունեն բերանից վատ հոտի դեմ պայքարում: Դուք կարող եք շատ արագ այդ հոտից ազատվել ցիտրուսայինների օգնությամբ:

Փորձեք ֆենխելի սերմեր

Ֆենխելը համարվում է բերանի խոռոչի ամենաուժեղ բնական թարմացուցիչներից մեկը: Այն կրճատում է բերանից տհաճ հոտի արձակումը՝ ոչնչացնելով բակտերիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում