«Աստղիկ» ԲԿ–ում իրականացվել է 13 վիրահատություն CARTO 3 համակարգով

26 հունվարի, 2018  12:01

Նախորդ տարվա նոյեմբերին «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացվեց 13 բարդ վիրահատություն 3D սրտի քարտեզավորման CARTO 3 համակարգով:

Երբ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին «Աստղիկ» բկ-ի մասնագետները ՌԴ առաջատար առիթմոլոգ Կարապետ Դավթյանի հետ պլանավորեցին ներդնել 3D սրտի քարտեզավորման CARTO 3 համակարգ, չէին ենթադրում նույնիսկ, որ ընդամենը 2 ամիս անց «Աստղիկ» բժշկական կենտրոնում իր եռօրյա այցի ընթացքում սրտաբանը տեղի մասնագետների հետ միասին կիրականացնի 21 վիրահատություն, որից 13-ը՝ CARTO 3 համակարգով:

Քարտեզավորման համակարգի ներդնումն առիթմոլոգիայում թույլ է տալիս իրականացնել բարդ առիթմիաների բուժում՝ աբլացիա: Այն հանդիսանում է նախասրտերի շողացումով տառապող անձանց բուժման համար անփոխարինելի գործիք՝ զգալի բարձրացնելով միջամտության արդյունավետությունը եւ նվազեցնելով կրկնողությունների հավանականությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այս համակարգով վիրահատվելու կարիք մեր երկրում շատերն ունեն, եւ սա քայլ էր, որ առիթմոլոգիական հիվանդութունների լուծման նոր ուղու սկիզբ դրեց, որը դեռ զարգացում է ապրելու ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում