• Latest news

Սմարթֆոնները կարող են վնասել երեխայի զարգացմանը

6 մայիսի, 2014  19:02

Այսուհետ ծնողներն երեխաներին iPad-ներով խաղալու թույլտվություն տալուց առաջ մի լավ պետք է մտածեն, քանի որ հետազոտողները պարզել են, որ դրանք կարող են վնասել երեխայի խոսքի զարգացմանը։ Նրանք բացահայտել են, որ մինչ երեք տարեկան այն երեխաները, ովքեր ակտիվորեն օգտագործում են սենսորային համակարգով աշխատող սմարթֆոնները եւ պլանշետները, շատ ավելի վատ եւ դժվարությամբ են հաղթահարել իրենց բանավոր ունակությունների ստուգման համար նախատեսված թեստերը (որոնք կապված էին լեզվի տիրապետման հետ), քան իրենց մյուս հասակակիցները։

Սակայն հետազոտությանը մասնակցած երեխաների  60%-ի ծնողները անկեղծորեն համոզված էին, որ երեխաների հակումը այդ սարքերի նկատմամբ ունի դրական ազդեցություն իրենց ուսուցման եւ զարգացման վրա:

«Ուսումնասիրության ընթացքում մենք մեծ զարմանք ապրեցինք. հայրերն ու մայրերն այլեւս իրենց երեխաներին գրքեր ու խաղալիքներ չեն տալիս եւ փոխարինում են դրանք սմարթֆոններով։ Թվում էր, որ շատ ծնողներ պատկերացում չունեն, թե ինչպես է պետք զբաղեցնել երեխային, այդ պատճառով օգտագործում են սենսորային այս սարքերը՝ նկարչության ու երեխայի հետ միասին ընթերցանության փոխարեն։  Հետազոտության արդյունքները ցույց են տվել հետեւյալը. Angry Birds and Fruit Ninja խաղացող երեխաները ավելի վատ են կատարում բանավոր ունակությունները  ստուգող թեստերը, քան այն երեխաները, ում համար այս խաղերը հասանելի չեն», - ասել է ուսումնասիրության հեղինակ դոկտոր Ռուտ Միլենեյկը (Ruth Milanaik).

Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ սենսորային էկրանով սարքերի հետ ծանոթանալու ժամանակ երեխայի միջին տարիքը կազմում է 11 ամսական, եւ երեխաները տարվում են դրանցով ամեն օր 36 րոպե։ Բացի այդ, գիտնականների կողմից  հետազոտված ընտանիքների 97%-ը ունեցել է սենսորային էկրանով սարքեր, սակայն նրացից միայն 26%-ն է տեղադրել կրթական ծրագրեր այդ պլանշետների կամ սմարթֆոնների մեջ։

 «Ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել ծնողների եւ երեխաների փոխհարաբերությունը: Պարզապես շփվեք Ձեր երեխաների հետ. դա երեխաների ուսուցման եւ զարգացման լավագույն ճանապարհն է», - ասել է դոկտոր Միլենեյկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll