• Latest news

Եթե մենք մեզ ազնիվ եւ հետեւողական չդրսեւորեինք, Starkey Foundation-ը չէր վերադառնա Հայաստան. Արա Բաբլոյան

27 մայիսի, 2018  17:17

Starkey Hearing Foundation-ի ներկայացուցիչներն անցյալ տարի բարեգործական նպատակով ժամանեցին Հայաստան եւ այցի ընթացքում նրաց հետ ծրագրի վրա աշխատող մարդիկ իրենց ազնիվ եւ հետեւողական դրսեւորեցին, ինչով նպաստեցին Հայաստանի եւ հիմնադրամի կապի ամրապնդմանը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի խոսնակ եւ «Արաբկիր» մանկական հիմնադրամի ստեղծող Արա Բաբլոյանը:

Նա հիշեցրերց, որ իր կողմից դեռ 25 տարի առաջ ստեղծված «Արաբկիր» մանկական հիմնադրամն ունի նույն նպատակները, ինչ եւ Starkey Hearing Foundation-ը՝ հաշմանդամության կանխարգելում, տարբեր հիվանդություններ եւ խնդիրներ ունեցող անձանց հասարակության լիարժեք կյանքին ներգրավում:

Starkey Hearing Foundation-ը բարեգործական առաքելություններով աշխարհի տարբեր երկրներ է այցելում եւ Հայաստանը 107-րդ երկիրն է, որտեղ եղել են կազմակերպության աշխատակցիները եւ կամավորները: Առաջին անգամ նրանք Հայաստան են եկել 2017-ին: Նրանց այցը կազմակերպվել էր ամուսիններ Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների շնորհիվ: Այս տարի մոտ 2000 թույլ լսող մարդ լսողական սարք է ստացել: Ծրագիրը սրանով չի ավարտվում. Հայաստանում պատրաստվել են մասնագետներ, որոնք զբաղվում են ծրագրի շրջանակներում բաժանված լսողական սարքերի սպասարկմամբ: Իսկ այսօր հիմնադրամը բարեգործական նպատակով վերադարձել է Հայաստան եւ առաջիկա 3 օրերին եւս 1200 մարդ լսողական սարք կստանա:

Այսօր՝ մայիսի 27-ին, մասնավոր այցով Հայաստան ժամանած Էլթոն Ջոնը մի քանի սարքեր տեղադրեց հիվանդներին: Բաբլոյանի խոսքով՝ Էլթոն Ջոնը՝ կազմակերպության հիմնադրողի ընկերը, Հայաստան էր ուզում այցելել դեռ անցյալ տարի, բայց չկարողացավ:

Բաբլոյանը հավելեց, որ Ուիլյամ Օսթինը՝ Starkey Hearing Foundation-ի հիմնադիրը իր հետ զրույցում ասել է, որ արդեն տասնյակ երկրներում է եղել, բայց Հայաստանում իրեն ինչպես տանն է զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է