Գիտնականները կապ են հայտնաբերել աղի օգտագործման եւ վաղաժամ մահվան միջեւ

22 հունիսի, 2018  21:37

Բոստոնի (ԱՄՆ) Բրիգհեմ Կանանց հիվանդանոցի փորձագետներն ապացուցել են մեծ քանակությամբ աղի սննդի ընդունման եւ վաղաժամ մահվան վտանգի միջեւ ուղիղ կապը:

Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ, փորձարկմանը մասնակցել է 30-54 տարեկան 2.744 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են 24 տարվա ընթացքում:

Բոլոր կամավորներին համախմբում էր նախահիպերտենզիայի՝ արյան աննշան բարձր ճնշման առկայությունը: Աղի օրական օգտագործման չափը որոշելու համար մի շարք մեթոդներ են կիրառվել, այդ թվում՝ մեզի անալիզը: Փորձարկման երկու տասնամյակի ընթացքում 272 մարդ է մահացել:

Մասնագետների կարծիքով՝ աղի օգտագործման եւ մահվան վտանգի միջեւ ուղիղ կապ գոյություն ունի: Ամենավտանգը, ըստ փորձագետների, աղի օրական 1200-9000 միլիգրամ օգտագործումն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում