Օրգանական աղբը վտանգավոր է եւ համաճարակաբանական վտանգներ է պարունակում, այդ թվում՝ աղիքային ինֆեկցիաների տարածման իմաստով: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ պատասխանելով Երեւանում աղբահանության վիճակը առողջապահության տեսակետից գնահատելու խնդրանքին:
Լիանա Թորոսյանը նշեց, որ օրգանական աղբի կուտակումը բերում է նրան, որ կրծողները եւ միջատները սնունդ որոնելիս մոտենում են մարդկանց բնակության վայրերին, եւ նրանք կարող են դառնալ մեծ թվով ինֆեկցիաների փոխանցողներ: «Օրինակ՝ ճանճերը կարող են դառնալ աղիքային ինֆեկցիայի փոխանցողներ, միջատները կարող են դառնալ լեյշմանիոզի փոխանցողներ»,- ասաց նա:
Մասնագետը հավելեց, որ Առողապահության նախարարությունը տեղական կառավարման մարմինների առջեւ մի քանի անգամ բարձրացրել է աղբի կուտակման վտանգավորության հարցը: Նա հույս հայտնեց, որ պատասխանատու ոլորտները կգտնեն աղբահանությունը ժամանակինն կատարելու խնդրի արագ լուծումը, ընդ որում՝ նաեւ մայրաքաղաքի բնակչությանը կոչ անելով աղբը թափելիս հետեւել մաքրությանը եւ հիգիենայի կանոններին, եւ այն չթափել անթույլատրելի տեղերում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day