Մեծ Բրիտանիայի հնգամյա բնակչուհի Օլիվիան ընդամենը մեկ տարի է ապրել այն օրից, երբ բժիշկները նրա գլխուղեղում ագրեսիվ ուռուցք են ախտորոշել: Վերջին ամիսներին աղջիկը չէր կարողանում տանել հպումները, եւ մայրը կարողացել է նրան գրկել միայն մահանալուց հետո, հայտնում է The Sun-ը:
Քլեր Գրեգորին գիտեր, որ Օլիվիան դատապարտված է՝ այն պահից սկսած, երբ բժիշկներն ախտորոշեցին «գլխուղեղի բնի գլիոմա»: Բժիշկները մորն անմիջապես զգուշացրել էին, որ աղջիկը ապրելու ոչ մի հնարավորություն չունի:
Օլիվիան վերջին 2 ամիսներին մորը թույլ չէր տալիս իրեն հպվել՝ հիվանդության հետեւանքով նրան գրգռում էր ցանկացած հպում: Քլերը կարողացել է իր դստերը կրկին գրկել միայն մահից հետո:
«Սիրտս փշրված էր, որովհետեւ Օլիվիան մահացել էր, բայց ինձ դուր էր գալիս, որ կարող եմ կրկին նրան հպվել»,- ասել է նա:
Ծնողները Օլիվիայի մարմնի հետ են անցկացրել մի քանի ժամ, մինչեւ նրան ընդմիշտ հրաժեշտ տալը: Այնուհետեւ աղջկա մարմինը տեղափոխվել է Գրեյթ Օրմոնդ սթրիթ հիվանդանոց գլխուղեղը հանելու համար: Քլերը որոշել է, որ դստեր մարմինը հետազոտության համար նվիրաբերելով՝ կարող է փրկել այլ երեխաների կյանքը: Գուցե Օլիվիայի ուռուցքն ուսումնասիրելով՝ բժիշկները նրա հիվանդության դեմ նոր դեղեր կգտնեն: Եվ այդ դեպքում մեկ ուրիշ ընտանիք ստիպված չի լինի վերապրել այն ողբերգությունը, որի հետ բախվել էին Օլիվիայի ծնողները:
«Կարծում եմ, որ սա Օլիվիայի համար այս աշխարհում հետք թողնելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է Քլերը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր