Ճարպակալումը կարող է երեխաների շրջանում ասթմայի պատճառ դառնալ. հետազոտություն

26 նոյեմբերի, 2018  16:34

Երեխաների շրջանում ճարպակալումը կարող է ասթմայի զարգացման բերել, իսկ քաշի շտկումը կարող է թեթեւացնել այս հիվանդության ընթացքը, պնդում են Դյուկի համալսարանից (ԱՄՆ) մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ ճարպակալմամբ երեխաների շրջանում ասթմայի դեպքերի քառորդ մասը կարող է առաջանալ բուն ճարպակալման հետեւանքով, իսկ սա նշանակում է, որ դրանից կարելի է խուսափել նիհարելու միջոցով:

Այս կարծիքի օգտին են վկայում 6 մանկական բժշկական կենտրոնների տվյալների վերլուծությունը, որոնք հավաքվել են բժիշկներին 507 496 երեխաների 19 միլիոն այցելությունների ժամանակ: Պարզվել է, որ ճարպակալմամբ կամ ավելորդ քաշով երեխաների շրջանում ասթմայի զարգացման հավանականությունը 30 տոկոսով մեծ է, իսկ գեր երեխաների շրջանում, որոնց մոտ առկա է ավելորդ քաշ, բայց ոչ ճարպակալում,  այդ հավանականությունը մեծ է 17 տոկոսով՝ նորմալ քաշով երեխաների համեմատությամբ:

Ճարպակալմամբ պայմանավորված ասթմայի հավանականությունը ստուգվել է մի քանի մոդելների վրա, որոնց դեպքում հաշվի են առել նաեւ ասթմա զարգացմանը բերող այլ գործոնների ազդեցությունները, ինչպես՝ սեռը, տարիքը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը եւ ալերգիան: Համահարաբերակցությունը նախկինն է եղել եւ վկայել այն մասին, որ ճարպակալումը կարող է լինել երեխաների շրջանում ասթմայի առաջատար պատճառներից մեկը:

Բրոնխիալ ասթման ամբողջ աշխարհում երեխաների շրջանում առավել տարածված քրոնիկական հիվանդություն է: Հիվանդության զարգացման պատճառներ կարող են լինել ինչպես գենետիկան, այնպես էլ վիրուսային ինֆեկցիաները, որոնցով հիվանդացել են վաղ տարիքում: Հավանականության եւս մեկ ծանրակշիռ գործոն է համարվում ծխախոտի ծուխը. եթե երեխայի մոտ ծխում են, նրա մոտ ասթմայի զարգացման հավանականությունը զգալիորեն մեծանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում