Մարդկանց գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի սրտեր կփոխպատվաստեն

7 դեկտեմբերի, 2018  21:10

Գիտնականները սրտի փոխպատվաստման վիրահատության նոր մեթոդ են առաջարկել: Nature ամսագրում միջազգային հետազոտողների խմբի գիտական հոդվածում նշվում է, որ ապագայում հնարավոր կլինի գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի սրտերը փոխպատվաստել:

Փորձերը կատարվել են բաբուինների վրա. փոխպատվաստումից հետո նրանք 195 օր են ապրել, որից հետո նրանց փորձի ավարտի կապակցությամբ թունավորելով սպանել են:

Նշվում է, որ գենային ինժեներիայի տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա նվազեցնել մարդու օրգանիզմից խոզի սրտի անջատման հավանականությունը:

Հաջող վիրահատության համար գիտնականներն առաջարկում են մինչեւ փոխպատվաստումը օրգանը պահել ոչ թե սառը ջրում, այլ հատուկ, արյան նման լուծույթով լվանալ:

Բացի այդ, կապիկներին դեղեր են ներարկել, որոնք կանգնեցնում են սրտի աճը, իսկ արյան ճնշումը արհեստականորեն բարձրացրել են խոզերի օրգանիզմին բնորոշ աստիճանի: Բացի այդ, նվազեցվել է փորձի մասնակից կենդանիներին ներարկվող կորտիզոլի քանակը, քանի որ այն կարող է խթանել սրտի աճը:Գիտնականները չեն բացառում, որ մարդկանց վրա կլինիկական փորձերը կարող են մեկնարկել 3 տարուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում