Լուիզիանայի բնակիչ Անա Դենաի Քոլգինը (Ana Denae Colgin) կարողացել է ծանր հիվանդությունը հաղթահարել, չնայած բժիշկների կանխատեսումներին, որ իրեն մնացել է մի քանի օրվա կյանք:
Անայի մոտ 4 տարեկանում բժիշկները լեյկոզ եւ թոքաբորբ են ախտորոշել, երբ ծնողները նրան բժշկի մոտ են բերել ուժեղ գրիպով, հայտնում է The Daily Mail-ը: Պարզվել է, որ լեյկոզն ախտահարել էր աղջկա ոսկրածուծի 98 տոկոսը: Նման բարձիթողի վիճակում Անան հզոր քիմիաթերապիայի կարիք ուներ, սակայն թոքաբորբը բացառում էր դրա կիրառման հնարավորությունը:
Դրա հետ միաժամանակ, հակաբիոտիկներով թոքաբորբի բուժումը կառաջացներ քաղցկեղի հետեւանքով աղջկա վիճակի վատթարացում: Արդյունքում՝ բժիշկները որոշել են թոքաբորբի եւ քաղցկեղի բուժումն իրականացնել փոքր դեղաչափերով՝ նրա վիճակն ինչ-որ չափով կայունացնելու համար:
Քիմիաթերապիայի կուրսի ժամանակ Անան 3 օր անընդմեջ չի արթնացել, եւ բժիշկները վախենում էին, որ նա այդպես էլ ուշքի չի գա: Սակայն աղջկան հաջողվել է ոչ միայն ողջ մնալ, այլեւ հիվանդությունն ամբողջությամբ հաղթահարել: Բժիշկներն այս ուրախալի լուրը Անային եւ նրա ծնողներին հայտնել են 2010 թվականին:
Անան կոչ է անում բոլորին, ովքեր բախվել են համանման ախտորոշման, հավատալ ինքն իրեն եւ իր ուժերին: Ոսկորներն ամրապնդելու համար աղջիկն ակտիվորեն զբաղվում է ծանրամարտով: Դրանից բացի, հետաքրքրվում է պրոֆեսիոնալ պարով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր