Հույս դիաբետիկների համար. Գիտնականները լաբորատորիայում արհեստական անոթներ են աճեցրել

21 հունվարի, 2019  11:57

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականների մշակումը դիաբետի բուժման մեջ կարող է շատ բան փոխել. խոսքը արհեստականորեն ստեղծված անոթների համակարգի մասին է:

Դիաբետի դեպքում դիտվում է անոթների բազալ թաղանթի անոմալ հաստացում: Սա բերում է բջիջներին եւ հյուսվածքներին թթվածնի եւ սննդարար նյութերի փոխանցման խախտումների: Արդյունքը խնդիրների մի ամբողջ լրակազմն է՝ սկսած երիկամային անբավարարությունից, ավարտած սրտի նոպաներով եւ կաթվածներով:

Մասնագետները գտել են ցողունային բջիջներին անոթներ ձեւավորել «ստիպելու» եղանակը: Այդ անոթները տեղադրել են միջավայրի մեջ, որը հիշեցնում է դիաբետիկի օրգանիզմի միջավայրը: Պարզվել է, որ արհեստականորեն աճեցված անոթների թաղանթը հաստացել է նույն կերպ, ինչպես իսկական դիաբետիկների մոտ: Այդ ժամանակ գիտնականները սկսել են միացության որոնումը, որը կկարողանար կանխել այդ հաստացումը: Համապատասխան միացությունն էր էնզին γ-սեկրետազան:

Փորձագետների կարծիքով՝ γ-սեկրետազայի ակտիվության արգելակումը կարող է զգալիորեն բարելավել դիաբետիկների վիճակը: Հիմա գիտնականները ստացել են նաեւ ունիվերսալ թեստային համակարգ, որը թույլ կտա ստուգել սիրտ-անոթային  եւ նեւրոլոգիական հիվանդությունների դեմ մեծ թվով դեղերի արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում