Ինչու՞ են պատվաստանյութերը պակաս արդյունավետ տարեց մարդկանց համար

22 փետրվարի, 2019  23:43

Պատվաստանյութերը տարեցներին ավելի վատ են պաշտպանում, քան երիտասարդներին: Այս մասին ասվում է University of Chicago-ի մասնագետների նոր հետազոտությունում: Տարեցներն, ըստ նրանց, ավելի հաճախ են գրիպով հիվանդանում եւ պատվաստումներից հետո ավելի հազվադեպ են վիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերում:

Գիտնականները վերլուծել են գրիպի պատվաստում ստացած 12 տարեցների եւ 30 երիտասարդ կամավորների արյունը: Արյան նմուշներից առանձնացվել են պլազմային  ծիլերը, B-բջիջներին հատուկ ենթատիպը, որը արդեն ծանոթ վիրուսների նկատմամբ հակամարմիններ է արտադրում:

Պարզվել է, որ տարեցների B-բջիջները ավելի քիչ քանակությամբ համեմատաբար թույլ հակամարմիններ են արտադրել, որոնք արձագանքել են վիրուսների լայն սպեկտրի: Իսկ երիտասարդների պլազմային  ծիլերը մեծ թվով ամենատարբեր տեսակի հակամարմիններ են արտադրել, որոնք նախատեսված են վիրուսի կոնկրետ տեսակների դեմ պայքարի համար:

Այդ պատճառով պատվաստանյութերը կարող են արդյունավետ լինել երիտասարդների համար, իսկ տարեցների դեպքում դրանց արդյունավետությունը կարող է նվազել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում