Ինչպես արագ անցնել առողջ սնվելուն. հայտնում են դիետոլոգները

4 հուլիսի, 2019  09:36

Ամերիկացի դիետոլոգների խումբը պարզ հանձնարարականներ է մշակել, որոնք թույլ կտան վերանայել սեփական սննդակարգը եւ անցնել առողջ սնվելուն:

MedicalXpress-ը հայտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել սպիտակ հացից՝ այն փոխարինելով հատիկավոր մթերքներով: Արժի կրճատել նաեւ կարմիր մսի եւ վերամշակված մսից մթերքների գործածումը՝ սննդակարգի մեջ ներառելով ծովամթերք: Դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 2 անգամ միսը փոխարինել լոբազգիներով կամ բանջարեղենով:

Եվս մեկ խորհուրդ վերաբերում է աղի գործածման կրճատմանը, ինչին կօգնի աղի կաղինից հրաժարվելը: Սննդակարգում չհագեցած ճարպերի պարունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ է սերուցքային սոուսներից հրաժարվել քացախով ձիթապտղի յուղի օգտին: Շատերի համար սիրելի մակարոնը խորհուրդ է տրվում պատրաստել, ոչ թե սերուցքային, այլ լոլիկի սոուսով:

Գործածվող կալորիաների նվազմանը նպաստում է ցածրկալորիական կաթ գնելը եւ սերուցքով սուրճից հրաժարվելը: Արժի, որ ֆաստֆուդի սիրահարները վերանայեն իրենց համային հակումները եւ ֆրի կարտոֆիլը փոխարինեն պոպկորնով:

Մասնագետները համոզված են, որ այս պարզ կանոններին հետեւելը զգալիորեն կդյուրացնի առողջ սնվելուն անցումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում