Համակարգչային խաղերն օգտակար են հոգեկան առողջության համար

12 օգոստոսի, 2019  09:42

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ համակարգչային եւ սմարթֆոնների խաղերը օգտակար են հոգեկան առողջության համար, քանի որ օգնում են թուլանալ եւ սթրեսից ազատվել:

Հետազոտության շրջանակում փորձարկվողներին բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները աշխատանքից հետո կամ մաթեմատիկական թեստեր լուծելուց հետո 10 րոպե պետք է խաղային Block! Hexa Puzzle: Երկրորդ խմբի կամավորներին առաջարկվել է նույն ժամանակահատվածում սմարթֆոնի համապատասխան հավելվածի օգնությամբ զբաղվել մեդիտացիայով:

Փորձի արդյունքներով՝ առաջին խմբի փորձարկվողներն ավելի հաճախ են հայտնել հոգնածության զգացման նվազման եւ տրամադրության բարելավման մասին:

Հետազոտության հեղինակները նշում են, որ տեսախաղերն իսկապես օգնում են մասնագիտական հոգնածության դեմ պայքարում՝ օգնելով թուլանալ աշխատանքային առօրյայից հետո:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JMIR Mental Health ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում