Գիտնականները չմխիթարող բացահայտում են արել. Clostridium difficile տեսակի բակտերիաները հարմարեցվել են հիվանդանոցների կյանքին, ինչը սպառնում է դժվար բուժվող լուծի դեպքերով:
Հետազոտության շրջանակում գիտնականներին հաջողվել է աշխարհի 30 երկրներում . Clostridium difficile տեսակի բակտերիաների ավելի քան 900 շտամմ հավաքել: Պարզվել է, որ ամենավարակիչ շտամմերը բնակվում են հիմնականում հոսպիտալներում, որտեղ ավելի վաղ գրանցվել են լուծի կամ էնտերոկոլիտի ծանր դեպքեր:
Գիտնականները նշում են, որ տվյալ տեսակը գեների նոր տեսակի է ձեռք բերել, որոնք պատասխանատու են շաքարի մարսման եւ սպորի ձեւավորմանը: Դրա շնորհիվ դրանք սնվում են գլյուկոզայով եւ ֆրուկտոզայով եւ կարող են դիմակայել ախտահանիչ միջոցների դեմ, որոնք կիրառվում են բուժհաստատություններում:
Այդպիսով, Clostridium difficile շտամմերը էվոլյուցիայի են ենթարկվել եւ հարմարեցվել են շրջակա միջավայրի նոր պայմաններին:
Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացվել են Nature Genetics ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր