3,7 սմ. գերմանացի ատամնաբույժը հեռացրել է պատմության մեջ ամենաերկար ատամը

31 հոկտեմբերի, 2019  19:59

Գերմանիայի Օֆֆենբախ քաղաքից ատամնաբույժ Մաքս Լուկասը հեռացրել է 3,7 սմ երկարությամբ ատամը: Դա պատմության մեջ ամենաերկար ատամն է, հաղորդում է Deutsche Welle-ն:

Հոկտեմբերի 29-ին բժիշկին հանձնել են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար:

Պատմությունը տեղի է ունեցել 2018-ին, երբ Մայնց քաղաքի բնակիչը դիմել է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել է նրան եւ նրա մոտ անոմալ երկար ատամ հայտնաբերել, որը միայն քառորդ մասով է երեւացել լնդից:

Մեկ տարի է պահանջվել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում