Միջին վիճակագրական մեծահասակի օրգանիզմին օրական անհրաժեշտ է մոտ 40 մգ վիտամին С։ Ո՞ր մթերքներից նա կարող է ստանալ այդ վիտամինը։
Շատերը կարծում են, թե վիտամին С-ի գլխավոր աղբյուրը նարինջն է։ Իրականում ամեն ինչ այդպես չէ։ Մեծ Բրիտանիայից դիետոլոգ Նիկոլա Շուբրուկը պատմում է 5 սննդամթերքի մասին, որնց մեջ ամենաշատ վիտամին С-ն կա։
Գուավա՝ 230մգ՝ 100 գրամումԳուավան վիտամին С-ի եւ շատ այլ օգտակար սննդարար նյութերի լավագույն աղբյուրներից մեկն է։ Գուավայի մեկ պտուղը պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 140 տոկոսը, ինչպես նաեւ շատ բջջանք, վիտամին A, ֆոլատ եւ կալիում։
Սեւ հաղարջ․ 200մգ՝ 100 գրամումՍեւ հաղարջի 80 գրամանոց ընդամենը մեկ չափաբաժինը ապահովում է վիտամին С-ի օրական նորմայի 200 տոկոսը։ Դրանում նաեւ պարունակվում են վիտամին A, կալցիում եւ երկաթ։
Կարմիր պղպեղ․ 126մգ՝ 100 գրամումԿարմիր պղպեղը ժամանակակից աշխարհում ամենաօգտակար բանջարեղեններից է։ Մեծ կարմիր պղպեղի ընդամենը կեսը պարունակում է օրական նորմայից քիչ ավելի վիտամին С, իչպես նաեւ մեծ քանակությամբ A, B6, E, K վիտամիններ, ֆոլաթթու եւ բջջանք։
Կանաչ պղպեղ․ 120 մգ՝ 100 գրամումՄեծ կանաչ պղպեղի կեսը կապահովի վիտամին С-ի օրական նորմայի 100 տոկոսը, ինչպես նաեւ A, B6, K վիտամիններ եւ բջջանք։
Կիվի․ 59 մգ՝ 100 գրամումՄեկ կիվին պարունակում է վիտամին С-ի օրական նորմայի 50 տոկոսից քիչ ավելի։ Կիվին նաեւ վիտամին К-ի եւ բջջանքի լավ աղբյուր է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում