• Latest news

1981-1996 թվականներին ծնվածներն ավելի կարճ կապրեն, քան նախորդ սերունդը. գիտնականներ

9 նոյեմբերի, 2019  23:43

Այսպես կոչված, միլենիալների սերունդը, որ ծնվել է 1981-1996 թվականներին, ավելի թույլ առողջություն ունի, քան նախորդ սերունդը, եւ ամենայն հավանականությամբ, կյանքի ավելի կարճ տեւողություն կունենա: Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ Blue Cross Blue Shield Association բժշկական ապահովագրողների ասոցիացիան: Մասնագետներն իրենց զեկույցը հրապարակել են կազմակերպության կայքում:

Մասնագետների խոսքով՝ միլենիալները ավելի վաղ են սկսում տառապել հիպերտոնիայով, խոլեստերինի բարձր մակարդակով, դեպրեսիայով եւ ծխելու հետեւանքներով, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները: Իսկ մահացության մակարդակը միլենիալների շրջանում աճել է 40 տոկոսով՝ այսպես կոչված, Х սերնդի համեմատությամբ, այսինքն՝ մարդկանց, որոնք ծնվել են 1965-1979 թվականներին:

Մասնագետների կանխատեսումներով՝ մոտ ապագայում զգալիորեն կաճեն առողջապահության ծախսերը. միլենիալների վրա ստիպված կլինեն ծախսել 33 տոկոսով ավելի, քան Х սերնդի համապատասխան տարիքի ներկայացուցիչների վրա:

Ավելին՝ 1981-1996 թվականներին ծնված մարդկանց առողջության վատթարացումը կառաջացնի գործազրկություն, տնտեսական աճի անկում եւ բնակչության մեկ շնչի համար տարեկան կարժենա մոտ 4500 դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել