63-ամյա տղամարդը մահացել է՝ շան լիզելուց հետո վարակվելով հազվադեպ ինֆեկցիայով

26 նոյեմբերի, 2019  13:15

63-ամյա տղամարդը Գերմանիայում մահացել է՝ վարակվելով հազվադեպ ինֆեկցիայով այն բանից հետո, երբ նրան լիզել է շունը, տեղեկացնում է CNN-ը։

Բժիշկները նախազգուշացնում են ընտանի կենդանիներ ունեցողներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում անհապաղ դիմեն բժշկի, եթե նրանց մոտ նկատվում են գրիպ հիշեցնող անսովոր ախտանշաններ։

Առողջ տղամարդը  վարակվել էր capnocytophaga canimorsus մանրէով, որը սովորաբար հանդիպում է շների եւ կատուների բերանում։ Այն մարդկանց փոխանցվում է միայն հազվադեպ։ Մանրէները կարող են փոխանցվել կենդանու կծելու միջոցով, բայց այդ տղամարդուն շունը չէր կծել։ Նա շոյել էր շանը, որը լիզել էր նրան ի պատասխան։

Սկզբում տղամարդը տեղեկացրել էր գրիպ հիշեցնող ախտանշանների մասին, իսկ հետո ծանր սեպսիս ու ծիրանագույն ֆուլմինանտ էր ունեցել՝ սուր հիվանդություն, որն առաջ է բերում արյան բծերի առաջացման եւ մաշկի գույնի փոփոխման, ինչպես նաեւ նեկրոզ։ Տղամարդը վերակենդանացման բաժանմունքում էր, բայց նրա առողջական վիճակը շարունակում էր վատանալ, եւ նա մահացավ բազմօրգան անբավարարությունից։

«Ընտանի կենդանիներ ունեցողները, որոնք, օրինակ՝ գրիպ հիշեցնող ախտանշաններ ունեն, անհապաղ պետք է դիմեն բժշկի, եթե ախտանշանները սովորականի նման չեն»,- զգուշացնում են բժիշկները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում