Նոր կորոնավիրուս են ախտորոշել նորածնի մոտ (ֆոտո)

6 փետրվարի, 2020  11:33

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուս են հայտնաբերել նորածնի մոտ: Այս մասին հայտնում է People's Daily պարբերականը:

Երեխան ծնվել է փետրվարի 2-ին Ուհան քաղաքում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը: Ախտորոշումը կատարվել է ծնվելուց 30 ժամ հետո:

Բժիշկների խոսքով՝ երեխայի մայրը վարակվել է հղիության ժամանակ: Ընդ որում՝ մասնագետները չեն կարողանում բացատրել, թե վիրուսն ինչպես է փոխանցվել երեխային: Բժիշկներից մեկի խոսքով՝ այս միջադեպը կարող է վկայել հիվանդության փոխանցման նոր եղանակի մասին:

Ներկայումս երեխայի վիճակը կայուն է:

Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանի Խարբին քաղաքի (Հեյլունցզյան նահանգ) հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ աղջիկ էր ծնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում