Ի՞նչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել բժշկության ոլորտում 2020 թվականի փետրվարի 9-15-ը: Ո՞ր լուրերը Դուք, գուցե, բաց եք թողել:
Կորոնավիրուսը Չինաստանում
COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1669-ի, վարակվածների թիվը՝ 69 273-ի, իսկ վիրուսից բուժվել է 9664 մարդ:
Կա վարկած, որ կորոնավիրուսի լաբորատոր թեստերը կարող են տալ կեղծ բացասական արդյունքներ:
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը, որը կարող է վարակել մարդուն, կարող է ապրել մինչեւ 4-5 օր այնպիսի նյութերի վրա, ինչպիսիք են ալյումինը, փայտը, թուղթը, պլաստիկն ու ապակին: Բարձրագույն շեմը 9-օրյա ժամկետն է. 9 օր անց վիրուսն արդեն կորցնում է իր պաթոգեն հատկությունները:
Մասնագետների կանխատեսմամբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակը կհասնի իր գագաթնակետին փետրվարի երկրորդ կեսին:
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի վարակի առավելագույն ինկուբացիոն շրջանը կարող է հասնել 24 օրվա, իսկ միջին ցուցանիշը՝ 3 օրվա:
Հայաստանում
Հայաստանի Հանրապետության խորհրդարանն ընդունել է երկար սպասված հակածխախոտային օրենքը, որը կարգելի ծխելը հանրային վայրերում եւ կսահմանի մի շարք սահմանափակումներ ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ:
Տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածք իր որդու ծննդյան օրը: Սակայն նա ողջ է մնացել եւ դուրս գրվել հիվանդանոցից:
Հայաստանի 40 բժշկական կենտրոններում արդեն գործում է պետպատվեր Emergency բաժանմունքում ծառայություններ ստանալու դեպքում:
38-ամյա կինը ծննդաբերել է 12-րդ երեխային. այժմ նա ունի 5 դուստր եւ 6 որդի:
Երկրում կա բժշկական դիմակների պակաս. բազմաթիվ դեղատներում բոլոր դիմակները սպառվել են:
Ուշագրավ դեպքեր
Նովորոսիյսկից 11-ամսական աղջկա կերակրափողում հայտնաբերել են բանալի. այն հեռացնելու համար բժիշկները ստիպված էին վիրահատական միջամտության դիմել, որն իրականացրել է № 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ էնդոսկոպիստ Դավիթ Շահինյանը:
Անգլիական Յորքշիր կոմսության Լիդս քաղաքից բուժքույր Սթեյսի Ուորսլին քաղցկեղով հիվանդ որդու համար հավաքել է 200 000 ֆունտի չափով (շուրջ 260 000 դոլար) նվիրատվություն: Այդ գումարի կեսը նա պարտվել է բուքմեյքերական կայքերում:
Ամերիկյան Տեխաս նահանգից 18-ամյա Լորեն Նիքոլսը գրեթե զրկվել է մատից ձեռքերի եղունգները կրծելու սովորության պատճառով:
Ամերիկյան Իլինոյս նահանգի Ուիլ շրջանում բժիշկ Ուլրիխ Կլոփֆերի ավտոտնակում հայտնաբերվել են ավելի քան 2400 էմբրիոնների մնացորդներ:
Ամերիկյան Օկլահոմա նահանգից Ջեյմս Ինգլին նիհարել է 27 կգ իր երկվորյակ եղբոր համար երիկամի դոնոր դառնալու նպատակով:
Բրիտանիայի Հարթֆորդշիր կոմսությունից 22-ամյա Քեթի Հոլմսը կարծում էր, որ հղի է, սակայն պարզվել է, որ նրա որովայնում եղել է 6 կգ քաշով չարորակ ուռուցք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում