Գերմանացի սրտաբանը պատմել է զարկերակային ճնշումը վերահսկելու հասանելի միջոցի մասին

17 փետրվարի, 2020  13:35

Ամեն օր 15 րոպե զբոսնելը նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը 5-8 միլիմետր սնդիկի սյունով: Նման կարծիք է հայտնել Մյունխենի տեխնիկական համալսարանի պրոֆիլակտիկ եւ սպորտային բժշկության կենտրոնի ղեկավար Մարտին Հալը, ում խոսքը մեջբերում է Focus-ը:

Նրա խոսքով՝ դրան կարելի է ավելացնել հեծանվավազքն ու վազքը: Սակայն պետք չէ ծանրաբեռնել օրգանիզմը՝ նշել է մասնագետը:

Նա նաեւ խորհուրդ է տվել դիետա պահպանել, օրինակ՝ նվազեցնել երշիկեղենի, պանրի եւ հացի օգտագործումը, քանի որ այդ մթերքները մեծ քանակությամբ աղ են պարունակում: Օգտակար է բանջարեղենի օգտագործումը:

Մասնագետի խոսքով՝ եթե հիպերտոնիա ունեցող պացիենտները հիշեն այդ կանոնների մասին, ապա կաթվածների թիվը կնվազի 50 տոկոսով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում