• Latest news

iPad-ը կարող է մաշկային ցա՞ն առաջացնել

14 հուլիսի, 2014  21:12

Պարզվում է՝ ամենահեղինակավոր թաբլետներից մեկը՝ iPad-ը, մաշկի վրա ալերգիկ ազդեցություն ունեցող մետաղ՝ նիկել է պարունակում, հաղորդում է FoxNews-ը: Վերջերս բժշկական ամսագրերը հաճախ են հիշյալ մետաղը պարունակող մի շարք անձնական օգտագործման էլեկտրական սարքավորումների, այդ թվում՝ նոութբուքերի եւ բջջային հետախոսների ալերգիկ ազդեցություններին անդրադառնում, սակայն այն, ինչ iPad-ի պատճառով Սան Դիեգոյի հիվանդանոցում հայտնված 11-ամյա տղայի հետ էր պատահել, վեր էր բոլոր տեսակի սպասելիքներից:

Նիկելի ազդեցությամբ առաջացած ցանը կյանքի համար սպառնալիք չի ներկայացնում, բայց բարդությունների դեպքում կարող է ստերոիդների եւ հակաբիոտիկների օգնությամբ բուժում պահանջել:

iPad-ի 11-ամյա զոհի մոտ այնպիսի բարդության՝ ողջ մարմնով տարածված ցան էր առաջացել, որ բուժման ստանդարտ եղանակներն այլեւս ոչնչով չէին կարողանում օգտակար գտնվել: Համոզվելու համար, որ պատճառը սարքավորումն է, բժիշկները iPad-ի արտաքին շերտի քիմիական հետազոտություն էին իրականացրել եւ նիկելի առկայություն հաստատել:

Apple ընկերության խոսնակ Քրիս Գեյթերը ձեռնպահ է մնացել դեպքի առնչությամբ մեկնաբանություններից:

Հետազոտությամբ նիկելի առկայություն է նկատվել նաեւ որոշ կրակայրիչների, ակնոցի շրջանակների եւ բիժուտերիայի մեջ:

Հետաքրքրական է այն, որ մաշկի հետազոտություն անցած ամերիկացի երեխաների 25 տոկոսի մոտ նիկելի ազդեցությամբ ի հայտ եկած ալերգիա է նկատվում, ի տարբերություն մեկ տասնամյակ առաջ գրացված՝ շուրջ 17 տոկոս ցուցանիշի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll