Հնարավոր առաջընթաց կորոնավիրուսի դեմ պայքարում. գերմանացի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել

30 մարտի, 2020  19:40

Գերմանիայի Լյուբեկի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռոլֆ Հիլգենֆելդի գլխավորությամբ, վերծանել են SARS-CoV-2 կորոնավիրուսի բազմացման համար պատասխանատու առանցքային ֆերմենտի կոդը:

Donaukurier թերթի հաղորդմամբ՝ գիտնականները մշակել են ինհիբիտորը, որն արդյունավետ է եղել կորոնավիրուսի հիմնական պրոտեազի դեմ: Այսպես կոչված Mpro վիրուսային գլխավոր պրոտեազը պատասխանատու է գենետիկ նյութի կրկնօրինակման եւ վիրուսի բազմացման համար:

Այդ ինհիբիտորն արդեն հաջողությամբ փորձարկել են մկների եւ բջջային մշակույթների վրա: «Եթե մեզ հաջողվի արգելափակել գլխավոր պրոտեազը, ապա մենք կկարողանանք կանխել վիրուսի կրկնությունը»,- ասել է պրոֆեսորը:

Սակայն այդ ինհիբիտորի հիմքով արդյունավետ դեղամիջոց ստեղծելու համար մի քանի տարի կպահանջվի:  

  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում