Համի ընկալումը փոխվում է՝ կախված սննդակարգից. հետազոտություն

14 ապրիլի, 2020  23:42

Համի ընկալումը փոխվում է՝ կախված սննդակարգից: Նման եզրակացության են եկել Սիդնեյի համալսարանի գիտնականները:

Eurek Alert-ի հաղորդմամբ՝ ուտելիքի համի ընկալումը կախված է նախկին փորձից:

Օրինակ, սննդակարգում շաքարի ավելցուկը ճնշում է քաղցր համի ընկալման սրությունը:

Ի դեպ, արհեստական քաղցրացուցիչները ակտիվացնում են նեյրոնային «քաղցի ուղին» եւ արդյունքում նպաստում սննդի օգտագործման մեծացումը, հատկապես ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետաների համադրության դեպքում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում