Ծնողները կորոնավիրուսի կանխարգելման համար 5 ամսական աղջկան կրիայի արյուն են խմացրել եւ սպանել նրան

29 մայիսի, 2020  13:42

Դոմինիկյան Հանրապետությունում ծնողները կորոնավիրուսի կանխարգելման համար 5 ամսական աղջկան կրիայի արյուն են խմացրել եւ սպանել նրան, հաղորդում է Daily Mail-ը:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կրիա արյուն խմելը խորհուրդ է տվել շաման Վուդուն:

Նախ արյունը խմել են ծնողները, ապա այն խմացրել իրենց երեխաներին՝ 7-ամյա եւ 5 ամսական աղջիկներին՝ սպանելով վերջինիս:

Դրանից հետո դոմինիկացիներն իրենց վատ են զգացել եւ բժիշկ կանչել: Երբ բժիշկները ժամանել են, երեխան արդեն մահացած է եղել: Մյուսներին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:

2012-ի օգոստոսին նույն ընտանիքի 4 երեխա է մահացել նույն շամանի բուժման հետեւանքով: Վերջինս պնդել է, թե նրանք տառապում են առեղծվածային հիվանդությամբ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում