«Դիլիջան» բժշկական կենտրոնը միանում է COVID-19-ի դեմ պայքարին

12 հունիսի, 2020  22:23

Դիլիջան բժշկական կենտրոնը միանում է COVID-19-ի դեմ պայքարին: Կենտրոնի ախտորոշիչ սարքավորումները, մահճակալային ֆոնդը, վերակենդանացման ծառայությունը հնարավորություն կտան պատշաճ բուժօգնություն մատուցել հիվանդներին:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, 55 մահճակալից բացի առանձնացված է նաեւ վերակենդանացման ծառայությունը, որտեղ միաժամանակ բուժօգնություն կարող է ստանալ եւս 5 ծայրահեղ ծանր հիվանդ:

Հարկ է նկատել, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, բոլոր մահճակալների մոտ անցկացված են թթվածնի մատակարարման կետեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում