• Latest news

Սմարթֆոնի տեսախցիկը կարող է օգտագործվել շաքարախտն ախտորոշելու համար

19 օգոստոսի, 2020  21:20

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են նոր համակարգ, որը սմարթֆոնի տեսախցիկն օգտագործում է 2-րդ տիպի շաքարախտն ախտորոշելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գիտնականներն օգտագործել են հեռախոսի լապտերը եւ տեսախցիկը՝ սրտի յուրաքանչյուր կրճատմանը համապատասխան մատների գույնի փոփոխությունը վերլուծելու համար: Այս մեթոդը հայտնի է որպես ֆոտոպլետիզմոգրաֆիա (ՖՊԳ): Նրանք կարծում են, որ սմարթֆոնի տեսախցիկը կարող է հայտնաբերել անոթային վնասվածքները, որոնք բնորոշ են շաքարախտին:

Հավաքվել է ՖՊԳ-ի մոտ 3 միլիոն տեսագրություն՝ Azumio Instant Heart Rate բջջային հավելվածն օգտագործող 53 870 մարդկանցից: Դրանց տեղեկատվության հիման վրա գիտնականները ստեղծել են մեքենայական վերլուծության մեխանիզմ, եւ դրանց ստեղծած ալգորիթմը պացիենտների 81%-ի մոտ ճիշտ ախտորոշել է շաքարախտը: Առողջ մարդկանց հայտնաբերելու ճշգրտությունը 92-97% է եղել:

Նման թեսթի ճշգրտությունը, ըստ գիտնականների, կարելի է մեծացնել, եթե հաշվի առնվեն նաեւ հիվանդի մասին այլ տեղեկությունները` սեռը, տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլն: Ախտորոշման այս մեթոդը պարզ եւ ոչ ինվազիվ է: Համակարգը մշակողներն այն ցանկանում են ներդնել որպես լայն սքրինինգի մեթոդ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll